Սամբոյի հուշամրցաշարն ավարտվեց
3-րդ տարին է` Երեւանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան եւ Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը:
Հունիսի 23-ին եւ 24-ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում մրցակցեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի պատանի ուժեղագույն սամբիստները, ինչը յուրօրինակ փորձություն էր աշնանը կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ: Հիշեցնենք, որ 2012թ. պատանիների Եվրոպայի առաջնությանը՝ թիմային հաշվարկով, ըստ հերթականության լավագույններն էին ճանաչվել Վրաստանի, Ռուսաստանի, Հայաստանի հավաքականները եւ երեւանյան մրցաշարի մասնակիցներից շատերը մայրցամաքի չեմպիոններ ու մրցանակակիրներ էին:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահի հովանո ներքո անցկացված միջազգային մրցաշարի հաղթողներին:
Պատանիներ
Ռաֆիկ Սահակյան-48 կգ ք/կ-Հայաստան
Ջոն Բալայան -52 կգ ք/կ-Արցախ
Գրիգոր Մխիթարյան-56 կգ ք/կ-Հայաստան
Եգոր Մգդսյան -60 կգ ք/կ-Ռուսաստան
Թեմուր Հալաջյան -65 կգ ք/կ-Ռուսաստան
Էդուարդ Հարությունով-70 կգ ք/կ-Ռուսաստան
Ուշանգի Մարգիանի-75 կգ ք/կ-Վրաստան
Դավիթ Հովհաննիսյան-81 կգ ք/կ-Ռուսաստան
Մաթեւոս Քելեշյան-87 կգ ք/կ-Ռուսաստան
Գեորգի Լազուաշվիլի-+87 կգ ք/կ-Վրաստան
Աղջիկներ
Ելիզավետա Կուլիկովա-44 կգ ք/կ-Ռուսաստան
Օլգա Տիմոֆեեւա-48 կգ ք/կ-Ռուսաստան
Դիանա Հովհաննիսյան-52 կգ ք/կ-Հայաստան
Եկատերինա Շարիպովա-56 կգ ք/կ-Ռուսաստան
Ռոզա Խաչատրյան-60 կգ ք/կ-Հայաստան
Նատալյա Կորոտկովա-65 կգ ք/կ-Ռուսաստան
Օլեսյա Կաշլեւա-+75 կգ ք/կ-Ռուսաստան