01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարել դժվարությունները. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք-2012″ ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի եւ ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք” մրցույթն այս տարի եւս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ […]

Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի ձեռամբ /ֆոտո, վիդեո/

Ծաղկաձորում ավարտվեց “Լավագույն մարզական ընտանիք-2012″ մրցույթի եզրափակիչը: Մրցույթն ուղղված է մասսայական  սպորտի տարածմանը եւ առողջ ապրելակերպի արմատավորանը: Մրցույթին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, մի շարք մարզպետներ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարն ու փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որնշը մրցույթի անմիջական կազմակերպիչն է: ՀՀ նախագահի “Լավագույն մարզական ընտանիք” մրցանակի […]

Կապանի “Գանձասար”-ը հաղթեց

 Ֆուտբոլի  առաջնության Հայաստանի փոխչեմպիոն Կապանի “Գանձասար”-ը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում հաղթահարեց Ֆարերյան կղզիների “Ստրեյմուր”  ակումբին: Առաջին խաղում կապանցիների նկատմամբ մրցակիցը  սեփական հարկի տակ առավելության էր հասել 3:1 հաշվով: “Գանձասար”-ի հաղթանակից հետո դիմակայության հաշիվը դարձավ 3:3 եւ մրցակցի հարկի տակ խփած գոլի հաշվին թիմը  դուրս եկավ հաջորդ փուլ: “Գանձասար”-ից  աչքի ընկան բրազիլացի Դիեգո Լոմբան` 63-րդ […]

Օլիմպիադան ստիպել է լոնդոնցիներին դատարան դիմել /վիդեո/

Լոնդոնի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչները Գերագույն դատարանին են դիմել` բողոքելով կառավարության որոշման դեմ, ըստ որի Օլիմպիադայի ընթացքում իրենց շենքի տանիքին կտեղադրվեն զենիթա-հրթիռային “Rapier-2000” համակարգեր: Բնակիչների կարծիքով` շենքի տանիքին զենքի առկայությունը մեծացնում է ահաբեկչական սպառնալիքը: Լոնդոնցիները նաեւ մեղադրում են պաշտպանության նախարարին, քանի որ վերջինս խախտել է Մարդու իրավունքների հարցերով Եվրոպական կոնվենցիան, որը երաշխավորում է մարդու` անձնական […]

Հայ լեռնագնացները հաղթահարեցին Էլբրուսը

Հուլիսի 4-ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացան եւ հաղթահարեցին Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ): Մինչեւ գագաթ վերելքը տեւեց երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաեւ Եվրոպայի ամենաբարձր գագաթը: Մեր թիմի կազմում էին. Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7: […]

ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստին

Հուլիսի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ որոշվեց` 28/06/12թ. «Արամուս-99»-«Էրեբունի-99» խաղին «Էրեբունի-99» թիմի ֆուտբոլիստ Հարություն Կյուրեղյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, Համայակ Խաչատրյանի անվ. մանկապատանեկան համալիր մարզադպրոցին տուգանել 1000 դրամ: […]

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը տեղավորվեց

 Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելքսեթյանը 1 տարվա պայմանագիր է կնքել Իրանի բարձրագույն խմբի նորեկ “Գահար Զագրոսի” հետ: Անցած մրցաշրջանում Մելիքսեթյանը ելույթ էր ունենում “Փայքանում”, որը նույնպես բարձրագույն խմբի ուղեգիր էր նվաճել, սակայն պայմանագիրը այդ ակումբի հետ ավարտվել էր եւ Մելիքսեթյանը ազատ խաղացողի կարգավիճակ էր ստացել: Henaran.am-ի տեղեկություններով, վերջերս Գրիգորը Հայաստանում էր, եւ առաջիկայում էլ արձակուրդին […]

Երկու արծաթ

Հունիսի 26-30 Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում անց է կացվել Աշխարհի Գավաթի փուլ, Ալբերտ Աստախովի հիշատակի՝ սամբոյի  միջազգային մրցաշար: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից Henaran.am -ին փոխանցում են, որ Հայաստանը ներկայացված էր 3 մարզիկով, որից երկու մարզիկ՝ Սամբոյի և ձյուդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սաներ Աշոտ Դանիելյանը (82 կգ. քաշային կարգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ. ք/կ) նվաճեցին […]

Իսպանիան 3-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն /վիդեո/

Ուկրաինայի մայրաքաղաք  Կիեւում նախօրեին կայացավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ: Եվ այսպես, Եվրո-2012-ի հաղթող դարձավ Իսպանիայի հավաքականը` 4-0 հաշվով պարտության մատնելով Իտալիայի հավաքականին: Հաղթական 4 գոլերի հեղինակներն էին Դավիդ Սիլվան, Խորդի Ալբան, Ֆերնանդո Տորեսը եւ Խուան Մատան: Իսպանիայի հավաքականի  մարզիչ Վիսենտե դել Բոսկեն դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, ում թիմերը հաղթել […]

Խեցգետինը ֆուտբոլին խանգարում է, բայց գարեջուր կարելի է. քաղաքական գործիչները`Եվրո–2012-ի մասին

Եվրո-2012-ի ինտրիգը կլուծվի այս կիրակի՝ հուլիսի 1-ին: Եվրոպայի առաջնության եզրափակիչը հեռուստաէկրաններին կգամի հազարավոր ֆուտբոլասերների: 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչում ուժերը կչափեն  Իսպանիայի և Իտալիայի հավաքականները: Մինչ Պորտուգալիայի եւ Գերմանիայի հավաքականների երկրպագուներն իրենց սիրելի թիմերի պարտությունն են մարսում, իսկ Իսպանիայի ու Իտալիայի հավաքականների երկրպագումներն անհամբեր սպասում մեծ խաղին, Henaran.am-ը Եվրո-2012-ի շուրջ զրուցել է ֆուտբոլասեր քաղաքական գործիչների հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի