25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Իսպանիան 3-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն /վիդեո/

Ուկրաինայի մայրաքաղաք  Կիեւում նախօրեին կայացավ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղը Իտալիայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ:

Եվ այսպես, Եվրո-2012-ի հաղթող դարձավ Իսպանիայի հավաքականը` 4-0 հաշվով պարտության մատնելով Իտալիայի հավաքականին: Հաղթական 4 գոլերի հեղինակներն էին Դավիդ Սիլվան, Խորդի Ալբան, Ֆերնանդո Տորեսը եւ Խուան Մատան:

Իսպանիայի հավաքականի  մարզիչ Վիսենտե դել Բոսկեն դարձավ պատմության մեջ առաջին մարզիչը, ում թիմերը հաղթել են Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում, ինչպես նաեւ Չեմպիոնների լիգայում: Իսպանիայի հավաքականը մինչ այս  Եվրոպայի առաջնության չեմպիոն  դարձել է 2 անգամ` 1964-ին եւ 2008-ին, Իտալիայինը` միայն 1968-ին:

http://youtu.be/ez4IITPkxg4

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ