03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Թուրքական նամականիշի վրա առաջին անգամ նշվելու է “ՀԱՅԱՍՏԱՆ” անունը` որպես հաղթող երկիր /վիդեո/

Ինչպես  ավելի  վաղ  Henaran.am-ը  հայտնել  էր, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում 3-րդ անգամ դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:  Այս  հաղթանակի  բերկրանքը  քաղցրացնելու  նպատակով  Հայոց  ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի  տնօրեն  Հայկ  Դեմոյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է. ‘Համաձայն գոյություն ունեցող կարգի, Թուրքիայի փոստային ծառայությունն այս տարի կթողարկի հատուկ նամականիշ, առաջին օրվա ծրար և բացիկ` նվիրված Ստամբուլում կայացած Շախմատի […]

Տարոն Մարգարյանը շնորհավորել է հայ շախմատիստներին հաղթանակի կապակցությամբ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս շնորհավորել է հայ շախմատիստներին: Քաղաքապետն իր ուղերձում նշել է. “Հարգելի համաքաղաքացիներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս: Հայաստանը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում դարձավ եռակի չեմպիոն: Փառք ու պատիվ մեր հավաքականի բոլոր տղաներին”:

Ո՞վ է ընտրվել.առաջին տվյալները

Արդեն սկսվել են ամփոփվել սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները: Henaran.am-ի տեղեկություններով, Լոռու մարզի Շամլուղ քաղաքում անկուսակցական Հովհաննես Առաքելյանը ստացել է 193, ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը 213 քվե: Սուրեն Թամազյան-ՀՀԿ Ախթալայում, նախնական տեղեկություններով, հանրապետական, գործող քաղաքապետ Հայկազն Խաչիկյանը զգալի քվեներով հաղթում է իր կուսակցին՝ Սուրեն Թամազյանին: Լոռու մարզի Օձուն գյուղում նույնպես […]

Ես երբեք Բաքու չեմ ժամանի, քանի դեռ լուծված չէ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը. Գ. Կասպարով

Հայազգի հանրահայտ շախմատիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Գարրի Կասպարովը ադրբեջանական կայքերին տված հարցազրույցում խոսել է Բաքու այցելելու հնարավորության մասին: “Բոլորին հայտնի է, թե Հայաստանն ու Ադրբեջանը ինչպիսի հարաբերություններ ունեն, այդ պատճառով այս պահին իմ Բաքու ժամանելը հնարավոր չէ: Քանի դեռ կողմերի միջև այդ կոնֆլիկտը լուծված չէ, ես չեմ կարող գալ Բաքու: Կարծում եմ`  ժամանակն է, որ […]

Ուռա, ուռա, ուռա … Արոնյանը կիսվում է Twitter-ում

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ստամբուլում տեղի ունեցած հաղթանակին: Հայաստանի հավաքականը, հաղթելով Հունգարիայի հավաքականին, դարձավ Օլիմպիական եռակի չեմպիոն: – Մենք հաղթեցինք Օլիմպիադայում: Շատ հպարտ եմ, որ այս թիմի մասնիկն եմ: Ուռա, ուռա, ուռա: Հայաստանը առաջինն է,- Twitter-ի իր էջում գրել է Արոնյանը:

Հայաստանի հավաքականը Ստամբուլում 3-րդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

Քիչ առաջ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում 3-րդ անգամ դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Հայաստանը եւ Ռուսաստանը վաստակեցին 19-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթող հռչակվեց մեր հավաքականը: 2-րդը Ռուսաստանը, 3-րդը Ուկրաինան է: ՌԴ-ն վերջին տուրում հաղթեց Գերմանիային /3:1/, Ուկրաինան` Չինաստանին /3:1/` 18 միավոր գրանցելով իր հաշվին: 4-րդ եւ 5-րդ հորիզոնականներում ԱՄՆ-ն է եւ Չինաստանը: Նրանք […]

Հայաստանը հաղթեց Հունգարիային

Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականի տղաները ուժերը չափեցին  Հունգարիայի հավաքականի հետ: Մեր հավաքականի կազմում հաղթական միավորը բերեց Սերգեյ Մովսիսյանը, մեր մյուս երեք մասնակիցները՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը իրենց ելույթներն ավարտեցին ոչ-ոքի: Զուգահեռաբար ընթացող կենտրոնական հանդիպումներն ավարտվեցին հետեւյալ հաշիվներով. Ուկրաինա-Չինաստան՝ 3:1, Ռուսաստան-Գերմանիա՝ 3:1: Այս տուրից առաջ Հայաստանը Չինաստանի եւ Ռուսաստանի հավաքականների […]

Հայաստան-Հունգարիա. խաղը մեկնարկել է

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն այսօր համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրի շրջանակներում ուժերը չափում է հունգարացիների հետ։ Քիչ առաջ մեկնարկել է խաղը: Այս մասին տեղեկացնոմ է armsport.am-ը: Ըստ նույն աղբյուրի, ոսկե մեդալների համար պայքարող հայ գրոսմայստերների համար կարևոր է ոչ միայն սեփական հաղթանակը, այլ նաև զուգահեռաբար ընթացող Ռուսաստանի ու Չինաստանի ընտրանիների մասնակցությամբ պարտիաները։

“Պայքարելու ենք միայն հաղթանակի համար”. Վարդան Մինասյան

Մալթայում գտնվող Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ի երեկոյան  նախախաղային մարզում է անցկացրել “Տա Կալի” մարզադաշտում, որից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Մալթայի ընտրանին շատ կազմակերպված թիմ է՝ համեմատելով անցյալում մեր թիմերի միջև տեղի ունեցած հանդիպումները: Վարդան […]

Հայաստանի հավաքականը Մալթայում է

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը հատուկ չվերթով մեկնեց Մալթա, որտեղ սեպտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով ժամը 22;00-ին Մալթայի ազգային հավաքականի հետ հանդիպմամբ կմեկնարկի 2014թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի առաջին հանդիպումը: Երեւան Մալթա թռիչքը տևել է  շուրջ հինգ ժամ, քանի որ վերալիցքավորման նպատակով ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայի Բոդրում քաղաքի օդանավակայանում: Վալետայում Հայաստանի ազգային հավաքականին  դիմավորել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի