19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Պահպանակներ` ֆուտբոլային խաղից առաջ

Այսօր` հունիսի 30-ին Կիեւի Անկախության հրապարակում կկայանա Էլթոն Ջոնի եւ Queen խմբի համերգը: Համերգը նվիրված է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելմանը: Ակցիայի շրջանակում Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերին եւ Կիեւի ֆան-գոտու երկրպագուներին անվճար կբաժանվի 60 հազար պահպանակ: Արտասահմանյան լրատվամիջոցները չեն բացառում, որ  Էլթոն Ջոնը ներկա լինի հուլիսի 1-ին կայանալիք “Եվրո-2012”-ի եզրափակիչ Իսպանիա–Իտալիա հանդիպմանը:

Լոնդոնում կպաշտպանեն Հայաստանի պատիվը

Ինչպես տեղեկացանք Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն   Ազատ ոճի ըմբիշներՄիհրան Ջաբուրյանը / 55 կգ / , Դավիթ Սաֆարյանը / 66 կգ /, Հաջիմուրադ Նուրմուհամեդովը / 84 կգ /, Հունահռոմեական ոճի ըմբշներ  Հովհաննես Վարդերեսյանը / 66 կգ /, Արսեն Ջուլֆալակյանը / 74 կգ /, Արթուր Ալեքսանյանը / 96 կգ /, գերծանրքաշային […]

Կազբեկը, Դեմավենդը, հիմա էլ՝ Էլբրուսը

Հունիսի 30- ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացները կմեկնեն Էլբրուս: Ինչպես ֆեդերացիայից են տեղեկացնում, այս անգամ հայ լեռնագնացները կփորձեն հաղթահարել Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ 5641մ: Մեր թիմի կազմում են Գարեգին Ունուսյանը, Լեւոն Մովսեսյանը եւ սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Լեւոն Մովսեսյանը կմիանա թիմին Նալչիկում: Նշենք, որ Լեւոն Մովսեսյանը մասնակցել է ՌԴ Ալպնիզմի կենտրոնական դպրոցի կողմից […]

Երկրի ղեկավարի արցունքները /վիդեո/

Իտալիայի ֆուտբոլի հավաքականը նախօրեին “Եվրո-2012”-ի կիսաեզչրափակչի շրջանակներում պարտության մատնեց Գերմանիայի հավաքականին: 2:1 հաշվով հաղթելով գերմանացիներին` իտալացիները հայտնվեցին  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում: Եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա Կիեւում հուլիսի 1-ին, հաղթանակի համար կպայքարեն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները: Գերմանիա-Իտալիա հանդիպմանը ներկա էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով խոստացել էր, որ Գերմանիայի` եզրափակիչ դուրս գալու դեպքում կմեկնի […]

Իսպանիա-Իտալիա՝ հուլիսի 1-ին

 “Եվրո 2012”-ի վերջին կիսաեզրափակիչում Իտալիան հաջողության հասավ Գերմանիայի թիմի նկատմամբ: Խաղն ավարտվեց 2-1 հաշվով: Առաջին խաղակեսի 20-րդ եւ 35-րդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ Բալոտելին եւ միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում նշանակված 11 մետրանոցի շնորհիվ Գերմանիային հաջողվեց կրճատել հաշիվը: Հիշեցնենք, որ  Իսպանիան հաղթեց Պորտուգալիային, եւ եզրափակիչում`հուլիսի 1-ին  կհանդիպեն Իտալիան եւ Իսպանիան:

Ձյուդոյում բավարարվեցինք 3-րդ տեղով

Հունիսի 25-ին Մոնտենեգրոյի Բառ քաղաքում ավարտվեց ձյուդոյի պատանիների եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին եվրոպայի 39 երկրների 482 մասնակիցներ: Հայաստանը ներկայացված էր 9 մասնակցով: Առավել հաջող մասնկացեց Երեւանի ՍՁՕՄՊՄԴ սան Հարություն Դերմիշյանը, որը անցկացրեց 6 գոտեմարտ եւ գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Մեր մյուս մասնակիցները պայքարից դուրս մնացին նախնական գոտեմարտերում:

Փոփոխություն բարձրագույն խմբի խաղացանկում

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում կատարվել է փոփոխություն: Հուլիսի 1-ին նշանակված ՛՛Շիրակ՛՛-՛՛Միկա՛՛ հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հունիսի 30-ին, ժամը 18:00-ին: Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը:  

Վերջապես ո՞վ է ՀԱՖ նախագահը. գործը վիճարկվում է դատարանում

՛՛Պարոն Գագիկ Աղաջանյանն իր արբանյակների միջոցով ինձ դատի է տվել: Ինձ մի քանի օր առաջ նամակ եկավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, ըստ որի ես հունիսի 22-ին պետք է ներկայանամ դատարան: Գ. Աղաջանյանը փորձում է ամեն գնով ինձանից խլել ֆեդերացիան: Քանի որ ես լիարժեք չպատկերացրեցի ներկայանալու եւ հայցի պատճառը, ուրբաթ օրը չներկայացա […]

Հայտնի են Եվրո-2012-ի կիսաեզրափակչի մասնակիցները

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակչի 4 մասնակիցներն արդեն հայտնի են: Եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն Իսպանիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի եւ Իտալիայի հավաքականները: Եվրո-2012-ի կիսաեզրափակիչը կկայանա հունիսի 27-ին եւ 28-ին Վարշավայում եւ Դոնեցկում, եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 1-ին Կիեւում: Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է Գերմանիայի հավաքականին ներկա գտնվել հուլիսի 1-ին կայանալիք խաղին Կիեւում, չնայած այցը դեռեւս […]

Սամբոյի հուշամրցաշարն ավարտվեց

3-րդ տարին է` Երեւանում անց է կացվում սամբոյի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված լեգենդար օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչներն են Հայաստանի սամբոյի ‎‎ֆեդերացիան եւ Ռուսաստանի դաշնության «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը: Հունիսի 23-ին եւ 24-ին Հայաստանի խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում մրցակցեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի պատանի ուժեղագույն սամբիստները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի