10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հայ շախմատիստները ֆավորիտների շարքում են Թուրքիայում

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է շախմատի 40-րդ Օլիմպիադան, որը համարվում է ամենավարկանշային առաջնությունն այս սպորտաձեւում: Ըստ միջազգային տեղեկատվական գործակալությունների` առաջնության ֆավորիտներն են համարվում Հայաստանի, ՌԴ-ի, Ուկրաինայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի թիմերը: Հայաստանի դրոշի ներքո Ստամբուլում ներկայանում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Կանանց թիմը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, […]

Թուրքերն իսկապես տգե՞տ են

Ստամբուլում կայացած շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ցուցադրվել է համաշխարհային շախմատիստների մասին պատմող ֆիլմ, որտեղ ներկայացված է եղել նաեւ մեր հայրենակից, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը: Սակայն մեր հայրենակցի լուսանկարի ներքո գրվել է ռուս շախմատիստ Եֆիմ Բոգոլյուբովի անունը: Արդյոք սա պարզապես  տգիտությու՞ն է, թե` հատուկ արված ստորություն:

Օլիմպիական կրակը փորձել են գողանալ /վիդեո/

Օլիմպիական կրակի էստաֆետայի շրջանակներում  Մեծ Բրիտանիայում տհաճ միջադեպ է գրանցվել: Էստաֆետան գրեթե ընդհատել են, քանի որ ինչ-որ դեռահաս փորձել է ջահակիրի ձեռքից խլել ջահը: Միջադեպը տեղի է ունեցել Քենթ կոմսության Միդսթոուն քաղաքում: Այն պահին, երբ ջահակիրը վազելիս է եղել ամբոխի միջով` ջահը ձեռքին, մի դեռահաս է վազել նրա մոտ` “Ալլահ, Ակբար” ճչալով, եւ փորձել խլել […]

Առաջին տիկինն ստիպված է եղել վազել ավելին, քան նախատեսված էր

Էստոնիայի առաջին տիկին  Էվելին Իլվեսը, ով մասնակցել է օլիմպիական կրակի էստաֆետին, ստիպված է եղել վազել ավելի երկար տարածություն, քան ծրագրված էր: Առաջին տիկնոջը բաժին ընկած էստաֆետի փուլը ընթանում էր անգլիական Քենթ կոմսությունում: Էվելին Իլվեսը պետք է  վազեր մոտ 300 մ: Սակայն վազքից առաջ պարզվել է, որ մասնակիցը, ով պետքէ հանձներ նրան ջահը, չի կարողացել դուրս […]

Ֆուտբոլի Հայաստանի լիգան 79-րդ տեղում է

Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է ազգային առաջնությունների ընթացիկ  վարկանշային աղյուսակը: Աղյուսակի առաջատարն Իսպանիան է` 761 միավորով, որին հաջորդում են Արգենտինայի եւ Բրազիլիայի լիգաները: Հայաստանի լիգան 122 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը: Ադրբեջանի հավաքականը աղյուսակում զբաղեցնում է 111-րդ, Վրաստանը` 66-րդ տեղը:

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ շախմատ է դասավանդվում. ՖԻԴԵ-ի նախագահ /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, Ջերմուկում հուլիսի 16-29-ը անց կկացվի ՖԻԴԵ-ի կանանց շախմատի 5-րդ “Գրան պրի”-ն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, հանգստացողներ, շատ շախմատասերներ: ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ  Սերժ Սարգսյանը ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց Հայաստան ժամանած բոլորի հյուրերին: Նրա խոսքով` շախմատի նկատմամբ մեծ […]

Շախմատի մայրաքաղաք Ջերմուկը հյուրերին է ընդունում.նախագահը ժամանեց /ֆոտո/

Շախմատի մայրաքաղաք Ջերմուկը շարունակում է ընդունել ՖԻԴԵ-ի մրցաշարի մասնակիցներին: Քիչ առաջ այստեղ է ժամանել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,  Սերժ Սարգսյանը: Լուսանկարները ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:      

Ջերմուկը՝ շախմատի կենտրոն

Այսօր երեկոյան Վայոց ձորի Ջերմուկ քաղաքը հյուրընկալելու է ՖԻԴԵ-ի կանանց Գրան  Պրի 5-րդ փուլի մրցաշարին: Աշխարհի  լավագույն շախմատիստուհիները` յոթ երկրից արդեն Ջերմուկում են: Մրցաշարին  կմասնակցեն չինուհիներ Հոու Իֆանը, Ցզյույ Վենցզյայը, Ժուան Լուֆեյը,  Չժաո Սյուեյը, հնդկաստանցի Համփի Կոնեռուն, ուկրաինուհի Կատերինա Լահնոն, վրացուհի Նինո Խուրցիձեն, ռուսաստանցիներ Նադեժդա Կոսինցեւան եւ Եվգենիա Կովալեւսկայան, Մոնղոլթուլը`  Մոնղոլիայից: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնելու […]

Հենրիխ Մխիթարյանը հաղթական 2 գոլերը նվիրում է մայրիկին /վիդեո/

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության կենտրոնական հանդիպումը` Կիեւի “Արսենալի” եւ Դոնեցկի “Շախտյորի” միջեւ, տեղի ունեցավ վերջինիս դաշտում եւ ավարտվեց 6-0 հաշվով` հօգուտ դաշտի տերերի: 2 գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մյուս 4 գոլերի հեղինակներն էին Տեյշեյրան, Դեւիչը, Իլսինյոն եւ Սելեզնյովը, ընդ որում` վերջիններս կարողացան գոլի հեղինակ դառնալ Հենրիխի գերազանց փոխանցումների շնորհիվ: Խաղից […]

Ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարել դժվարությունները. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք-2012″ ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի եւ ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք” մրցույթն այս տարի եւս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված