10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Հայաստանի հավաքականը Ստամբուլում 3-րդ անգամ նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

Քիչ առաջ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում 3-րդ անգամ դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Հայաստանը եւ Ռուսաստանը վաստակեցին 19-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթող հռչակվեց մեր հավաքականը: 2-րդը Ռուսաստանը, 3-րդը Ուկրաինան է: ՌԴ-ն վերջին տուրում հաղթեց Գերմանիային /3:1/, Ուկրաինան` Չինաստանին /3:1/` 18 միավոր գրանցելով իր հաշվին: 4-րդ եւ 5-րդ հորիզոնականներում ԱՄՆ-ն է եւ Չինաստանը: Նրանք ունեն 17-ական միավոր: Լավագույն յոթնյակը եզրափակում են Գերմանիան եւ Արբեջանը` 15-ական միավորով:

Մեր հերոսներն են`

Լեւոն Արոնյան

Սերգեյ Մովսիսյան

Վլադիմիր Հակոբյան

Գաբրիել Սարգսյան

Տիգրան Պետրոսյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ