04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է ընտրվել.առաջին տվյալները

Արդեն սկսվել են ամփոփվել սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները:

Henaran.am-ի տեղեկություններով, Լոռու մարզի Շամլուղ քաղաքում անկուսակցական Հովհաննես Առաքելյանը ստացել է 193, ՀՀԿ թեկնածու, գործող քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանը 213 քվե:

Սուրեն Թամազյան-ՀՀԿ

Ախթալայում, նախնական տեղեկություններով, հանրապետական, գործող քաղաքապետ Հայկազն Խաչիկյանը զգալի քվեներով հաղթում է իր կուսակցին՝ Սուրեն Թամազյանին:

Լոռու մարզի Օձուն գյուղում նույնպես կողմ քվեներով առջեւում է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Արսեն Տիտանյանը: Իսկ Շահումյան գյուղում հանրապետական գործող գյուղապետ Էդիկ Մանուկյանը ստացել է 639, իսկ ԲՀԿ-ական Սարգիս Գանդյանը 311 քվե:

Ագարակ քաղաքում վերընտրվել է ՀՀԿ-ական Մխիթար Զաքարյանը, Քաջարանում՝ Վարդան Գեւորգյանը: Վերջինս նույնպես հանրապետական է, եւ այդ քաղաքներում գործող քաղաքապետերը միակ առաջադրված թեկնածուներն էին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ