22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարել դժվարությունները. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք-2012″ ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:

Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի եւ ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք” մրցույթն այս տարի եւս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձեւերում:

Նախագահը շնորհավորել է “Լավագույն մարզական ընտանիք-2012″ մրցույթի հաղթողներին՝ ուրախությամբ փաստելով, որ մրցույթը տարեցտարի ավելի մասսայական է դառնում, եւ այսօր արդեն “Լավագույն մարզական ընտանիք” մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ: Հանրապետության ղեկավարի խոսքով, մրցույթն ի սկզբանե հենց այդ նպատակն է ունեցել՝ տարեցտարի ավելացնել մասնակիցների թիվը:

Սերժ Սարգսյանի խոսքով, մրցումներին մասնակցող ընտանիքների համար սպորտը առողջության պահպանմանը նպաստելուց բացի, նպաստում է նաեւ ընտանեկան համերաշխությանը: “Չեմ պատկերացնում անհամերաշխ ընտանիք, որ կարողանա մասնակցել այս մրցումներին եւ առավել եւս՝ հաղթանակ տանել: Իսկ ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարելու մեր կյանքում եղած դժվարությունները, օգնում է ավելի քիչ դժգոհելու եւ, ընդհանրապես, ավելի լավատես լինելու: Իսկ համերաշխ ընտանիքը համերաշխ հասարակության անհրաժեշտ եւ բաղկացուցիչ մասն է”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, հաղթանակը մեծ է, թե փոքր՝ այն թանկ է, հատկապես, եթե ձեռք է բերվում ազնիվ պայքարում:

Հանրապետության ղեկավարը հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգեւներ եւ հուշանվերներ:

Նախագահի կողմից “Լավագույն մարզական ընտանիք-2012″ մրցույթին մասնակցած 108 ընտանիքի երեխաներ պարգեւատրվել են նաեւ մարզահագուստներով եւ հուշանվերներով:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ