22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վախեցան մեր Դավթից

Հունիսի 17-ին Հայաստանում 10-րդ անգամ տեղի կունենա K-1 և մարտեր առանց կանոնների մարզաձևերի միջազգային մրցաշար,  իսկ օգոստոսին աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտի դուրս կգա առաջին մարզիկը Հայաստանից:

Այսօր, “Արմֆայթինգ” ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, խոսելով ձեռքբերումների մասին , գոհունակությամբ նշեց, որ միջազգային կազմակերպությունների վարկանիշային ցուցակում 70 կգ քաշային կարգում հանդես եկող  հայ մարզիկ Դավիթ Խաչատրյանն , ով երկու տարի առաջ հաղթեց իր ադրբեջանցի մրցակցին,անփոփոխ առաջատար է:

Ու թեեւ իրենք միջազգային կոմիտեի պահանջով ստիպված են եղել փոխել Դավթի քաշային կարգը, սակայն դա չի խանգարել,որ հայ մարզիկը շարունակի ձեռնոց նետել Ռուսաստանում եւ Եվրոպայում բնակվող շատ մրցակիցների:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով` շատերը պարզապես հրաժարվեցին պայմանագիր կնքել, եւ հիմա Դավիթը պատրաստվում է մրցել աֆրիկյան ծագման ֆրանսիացի մարզիկ Մամուր Ֆոլի հետ. վերջինս, ով ֆրանսիական ամենահայտնի ակումբներից մեկի` “Snake Team”-ի ներկայացուցիչն է, վնասվածքի պատճառով խնդրել է մենամարտը հւլիսից տեղաափոխել օգոստոս: Դավիթն, իդեպ, մինչ այս անցկացրած բոլոր 15 հանդիպումներում հաղթանակ է տարել,ընդ որում`միավորների առավելությամբ եւ հենց առաջին ռաունդներում:

Հունիսի 17-ին Հայաստանում կայանալիք մրցաշարին, որ կանցկացվի մարտեր առանց կանոնների եւ  K-1 ոճում, կմասնակցի 15 զույգ Հայաստանից եւ Վրաստանից: Ֆեդերացիայի նախագահը կարեւոր է համարում նման մրցաշարերի կազմակերպումը հենց մեր երկրում, քանզի, ըստ նրա, շատ անգամ մարզիկն օտար երկրում մասնակցելով մրցաշարի, հենց առաջին ռաունդում էլ պարտվում է, ինչն անհրաժեշտ փորձի բացակայության արդյունք է:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ