31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանն ասաց` Աղաբաբյանը մեծ գործ է արել/վիդեո/

ՀՀ Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման  հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության,  պատկանելության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում այսօր քննարկվեց “Հրազդան” մարզադաշտի անբաժանելի մաս հանդիսացող հարակից  տարածքում առեւտրի կենտրոնի կառուցման եւ մարզադաշտը “ՀՀ պատմության եւ  մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում վերականգնելու” հարցը:

Ըստ մարզադաշտի  ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, մարզադաշտը սկսվեց կառուցվել անցած դարի 60-ականներին, իսկ  1971-ին շահագործաման հանձնվեց` նախատեսված 70 հազար հանդիսատեսի համար: Մարզադաշտի մի հատվածում 1990-ականներին կազմակերպվել էր ժամանակավոր տոնավաճառ: 2005 թվականին  մարզադաշտը սեփականաշնորհվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից:  Մուշեղյանի խոսքով`  “Հրազդան” մարզադաշտի հարակից տարածքում  տոնավաճառների հայտնվելու  դեպքում արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց տարհանումը մեծ դժվարություն է առաջացնելու:

Անցած տարի  արտակարգ իրավիճակների նախարարությունը ուսումնասիրեց տարածքն ու  ներկայացրած  եզրակացություն, որում  անթույլատրելի է համարել մարզադաշտի տարածքին հարող տարածքներում  առեւտրի կենտրոնի կառուցումը: Ըստ այդ եզրակացության, նախարարությունը “արտակարգ իրավիճակներում այս տարածքում մարդկանց էվակուացում կազմակերպելու պատասխանատվություն չի  վերցնում:

”Համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ կայանալիք վերանորոգման  աշխատանքները, որոնք տեղի կունենան մարզադաշտում,  հնարավորություն կտան այն գերժամանակակից կառույց համարելու: Այն  այժմ էլ համապատասխանում է միջազգային չափանիշներին”,- ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Չնայած նրա կարծիքով,  մարզադաշտերին հարակից տարածքներում առեւտրի կենտրոնների կառուցումը վտանգավոր եւ անթույլատրելի քայլ է, այնուամենայինիվ գտնում է, որ Աշոտ Աղաբաբյանը մեծ գործ է արել, թե չէ հիմա “ստադիոնը ձորում հայտնված կլիներ”:

“Հրազդան” մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի ներկայացուցիչ  Գագիկ Ժամհարյանն էլ վստահեցրեց, որ առեւտրի կենտրոնը կկառուցի այն վայրում, որը չի խանգարի եւ բնակչության  տարահանմանը, եւ առհասարակ մարզադաշտի բնականոն անվտանգ  գործունեությանը: “Այն որ մարզադաշտը կարեւոր ճարտարապետական շինություն է, ոչ ոք չի կասկածում, սակայն այն պահպանելու միակ ճանապահը տոնավաճառից ստացված հասույթն է”,-նշեց Ժամհարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ