22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արթուր Աբրահամ-Պյոտր Վիլշեւսկի մենամարտին հաշված օրեր են մնացել

4 օր է մնացել Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտին: Արթուր Աբրահամն այսօր անցկացրել է բաց մարզում, ապա մամլո ասուլիսի ժամանակ ասել է, որ մարտի նախապատրաստական փուլն ընթացել է ըստ ծրագրածի, եւ ներկայում ինքը լավ մարզավիճակում է:

“2,5 ամսից ավելի լրջորեն նախապատրաստվում էի  մենամարտին: 5 շաբաթ մարզվել եմ Բեռլինից 100 կմ հեռավարության վրա գտնվող մարզաառողջարանային Քինբաում քաղաքում: Մրցակցիս ոճին համապատասխանող բռնցքամարտիկներ էին հրավիրվել Գերմանիա` սպարինգներ անցկացնելու: Հիմա ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Չեմ թերագնահատում Պյոտր Վիլշեւսկուն, սակայն կարծում եմ, որ հաղթանակն իմը կլինի”,- ասել է Արթուր Աբրահամը:

Նշենք, որ հայ բռնցքամարտիկի մարզավիճակից գոհ է նաեւ նրա մարզիչը` Ուլի Վեգները:

“Այս ընթացքում մենք` ես եւ մարզիչս դիտել ենք մրցակցիս մարտերի տեսագրությունները` նրա սխալներն օգտագործելով մենամարտի իմ մարտավարությունը մշակելիս”,- հավելել է Արթուր Աբրահամը:

Հիշեցնենք, որ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena” մարզահամալիրում: Աբրահամի մրցակիցն է  EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկին: Մրցելույթը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Հայաստանի ժամանակով ժամը  2.00 (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը):

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ