22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՖՖ-ն գործկոմի նիստ է հրավիրել

Մարտի 13-ին տեղի ունեցավ ՀՖՖ գործկոմի հերթական նիստը` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված հարցերի թվում էին ՀՖՖ ակումբների միջեւ 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի քննարկման  եւ  հաստատման,  ՀՖՖ “Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության” (ՖԿՏ) կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ՀՖՖ Իրավաբանական Անձանց Միության կազմում անդամագրվելու վերաբերյալ “Կինգ դելյուքս” ՖԱ ՀԿ եւ “Ալաշկերտ” ՖԱ ՀԿ դիմումների քննարկման հարցերը, ինչպես նաեւ ՀՖՖ հերթական ընդհանուր ժողովի անցկացման վայրի եւ ժամկետի որոշման հարցը:

Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում ՀՖՖ գործադիր մարմինը հաստատեց ՀՖՖ ակումբների միջեւ 2012-2013թթ. պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը լրացումներով եւ փոփոխություններով: Հաստատվեցին նաեւ ՀՖՖ ՖԿՏ Կանոնակարգում առաջարկվող լրացումներն ու փոփոխություները: Որոշում կայացվեց նաեւ բավարարել “Կինգ դելյուքս” ՖԱ ՀԿ եւ “Ալաշկերտ” ՖԱ ՀԿ դիմումները ՀՖՖ ԻԱՄ-ի կազմում անդամակցելու վերաբերյալ եւ ներկայացնել ընդհանուր ժողովի հաստատմանը:

Օրակարգային վերջին հարցի վերաբերյալ ՀՖՖ Գործկոմը` առաջնորդվելով մարզերում ֆուտբոլային մթնոլորտի ապահովման, ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման իր առաջնահերթ քաղաքականությամբ, բավարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկը` ՀՖՖ հերթական ընդհանուր ժողովն անցկացնել Գյումրիում ապրիլի 29-ին, Հայաստանի Գավաթի եզրափակիչ հանդիպման օրը, որը, ինչպես արդեն տեղեկացվել է, տեղի է ունենալու նույն օրը Գյումրիում վերաբացվող քաղաքային մարզադաշտում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՖՖ լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ