27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Մարադոնայի ֆանտաստիկ գոլը ոգեշնչել է մուլտիպլիկատորներին /վիդեո/

1986-ին Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Անգլիայի դարպասին իրացրած` Դիեգո Մարադոնայի  գոլը ֆուտբոլի երկրպագուները համարում են “արվեստի գործ”: Նույն տեսակետն են կիսել նաեւ մուլտիկպլիկատորները` “հավերժացնելով” հրաշք գոլը: Հիշեցնենք, որ չեմպիոնատի  1/4 եզրափակչում Մարադոնային հաջողվեց շրջանցել անգլիացի 6 ֆուտբոլիստներին միանգամից եւ հաջողությյամբ հասցնել գնդակը մրցակցի դարպասին: 16 տարի անց այդ գոլն անվանեցին լավագույնը աշխարհի առաջնությունների պատմության մեջ: […]

Մոուրինյոն հիշեցրել է

Մադրիդի ՛՛Ռեալի՛՛ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է այն քննադատություններին, որ ինքը սկսել է ավելի շատ վստահել երկրորդ թիմի խաղացողներին: Նա հիշեցրել է արքայական ակումբի մասնակցությամբ  Չեմպիոնների լիգայի նախորդ եզրափակիչները ՛՛ Ամստերդամում կայացած եզրափակիչում ՛՛Ռեալի՛՛ կազմում ակումբի սաներից միայն երկու խաղացողներ կային՝ Ռաուլն ու Սանչեսը, իսկ Փարիզի եզրափակիչում՝ Ռաուլն ու Կասիլյասը: Գլազգոյում կայացած խաղում ՛՛Ռեալի՛՛ […]

Աշխարհի ամենաերջանիկ մարդը

Արգենտինայի հավաքականի ու իսպանական ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լիոնել Մեսսին հայր է դարձել: Իր զգացողությունների մասին Մեսսին գրել է Ֆեյսբուքյան իր էջում: ՛՛ Շնորհակալ եմ Աստծուց այս նվերի համար: Շնորհակալ եմ իմ ընտանիքին աջակցության համար: Բոլորին գրկում եմ՛՛,-գրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Մեսսին գրել է նաև, որ ինքը աշխարհի ամենաերջանիկ մարդն է: Ֆուտբոլիստին երեխա է պարգևել նրա ընկերուհին՝ […]

Եթե Մխիթարյանը նվազեցնի արդյունավետությունը, ես կդառնամ լավագույն ռմբարկու. Տեյշեյրա

‘Եթե Մխիթարյանը նվազեցնի արդյունավետությունը, ես կդառնամ լավագույն ռմբարկու’,-ասել է Դոնեցկի ‘Շախտյորի’ բրազիլացի կիսապաշտպան Ալեքս Տեյշեյրան: Նա ընթացիկ մրցաշրջանում խփել է 10 գոլ, որից 6-ը` Ուկրաինայի առաջնությունում: Իսկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է 14 գոլի հեղինակ: Տեյշեյրան ասել է նաև, որ երջանիկ է, քանի որ իր կարիերայի լավագույն շրջանն է անցկացնում և իր գոլերով […]

Սարգիս Հովսեփյանը 40 տարեկան է

Այսօր  Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը` Սարգիս Հովսեփյանը դառնում է 40 տարեկան: Ակումբային կարիերա Սարգիս Հովսեփյանը իր կարիերան սկսել է Երևանի Մալաթիա ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում: 1991-ին տեղափոխվել է Վանաձորի Լոռի, որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում: Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՀՄԸՄ ակումբ, որի կազմում 1992թ.-ին դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն: […]

Վարդանիկը չի ուզւոմ բացել բերանը. Իրավունք

“Ինձ հազար տարի մնա էդ ավտոն պետք չէր, ուղղակի ըստեղ պրինցիպի հարց ա։ Ես կարամ “Չայկայի” նման մի քանի ավտո առնեմ։ Ցավն էն ա՝ աբիժնիկներ շատ ունեմ, որ մինչեւ հիմա վառված են ինձանից։ Քաղաքապետ էլ չեմ, բայց էլի սաղի աչքի փուշը նորից Վարդանն ա դուրս գալիս”,- անդրադառնալով “Չայկայի” անհետացման հետ կապված պատմությանը՝ նշել է Գյումրիի […]

Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի ‘Շախտյորը’ մրցակցի հարկի տակ խաղալու է Զապորոժյեի ‘Մետալուրգի’ դեմ: Այս առթիվ Մխիթարյանի ակումբի պաշտոնական կայքը պատրաստել է այս դիմակայությունների պատմության մեջ ‘Շախտյորի’  լավագույն գոլերի տասնյակը: Այստեղ լավագույն գոլի է հեղինակ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Արոնյանը կրկին 2-րդն է

FIDE-ն այսօր հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Լևոն Արոնյանն այս անգամ ևս զիջում է առաջին հորիզոնականը, որն զբաղեցրել է աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը: Նա ունի 2848 միավոր, իսկ Արոնյանը` 2815: Լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը, ով իր ակտիվում ունի 2795 միավոր: 1. Մագնուս Կառլսեն – 2848 միավոր 2. Լևոն Արոնյան – 2815 3. […]

Էրդողանին հեշտ չէր. Բեռլինից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը /ֆոտո/

 Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը պետական այցով ժամանեց Բեռլին՝ տեղում թուրքական նոր դեսպանատան բացման արարողությանը մասնակցելու: Էրդողանին Բեռլինում դիմավորեցին հազարավոր քուրդ, եզդի, ալևի, հայ և այլազգի ցուցարարներ, ովքեր շատ բարձր սկսեցին վանկարկել “Ֆաշիստ Էրդողան, Ֆաշիստ Էրդողան, …… “: Ցույցը, որ կազմակերպվել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայրից ոչ հեռու՝ Բրանդենբուրգյան դարպասի մոտ, տևեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված