Հայ շախմատիստուհիները հաղթանակներով են սկսել աշխարհի առաջնությունը

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա), Տաթեւ Աբրահամյանը (ԱՄՆ), միջազգային վարպետ Նատալյա Խուդգարյանը (Կանադա) մասնակցում են Ռուսատանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացող աշխարհի կանանց առաջնությանը: Նոյեմբերի 11-ին կայացել են հետևյալ հանդիպումները: Դանիելյան – Խուխաշվիլի 1-0 Մկրտչյան – Արախամիա 1-0 Սկրիպչենկո – Սոխո 0-1 Աբրահամյան – Կոստենյուկ 1/2 Խուդգարյան – Ժաո Հու 0/1