14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանին նվիրված Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին նվիրված Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի գավաթի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Մարզաձևի մարզիչներն ու մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:

Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին աջակցության և միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 7-րդ դան Կարեն Ավետիսյանը Տարոն Մարգարյանին է հանձնել  Համաշխարհային ավանդական Ֆուդոկան Շոտոկան կարատե-դո ֆեդերացիայի կողմից պատվավոր հինգերորդ դան սերտիֆիկատ և բուդո միջազգային անձնագիր՝ Հայաստանում մարզաձևի զարգացմանն աջակցելու և այն խթանելու համար:

Հայաստանի Դեն Տո Ֆուդոկան կարատե-դո ֆեդերացիայի զարգացմանն աջակցելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արժանացել է նաև ֆեդերացիայի պատվոգրի:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ