24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որակազրկումներ ու տուգանքներ հայկական ակումբներին

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստում  որոշվեց`

03/11/12թ. «Իմպուլս»-«Շիրակ» խաղին «Իմպուլս» թիմի ֆուտբոլիստ Վաչիկ Եղիազարյանի հեռացման, մրցակցին հայհոյելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` որակազրկել 3 խաղով, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 50000 դրամ:

03/11/12թ. «Իմպուլս»-«Շիրակ» խաղին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 30000 դրամ:

04/11/12թ. «Բանանց»-«Ուլիս» խաղի նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

31/10/12թ. «Իմպուլս-96»-«Արտաշատ-96» խաղին «Իմպուլս-96» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հովսեփյանի հեռացման, մրցակցին ոտքով միտումնավոր հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 10000 դրամ:

02/11/12թ. «Արտաշատ-97»-«Լ.Արցախ-97» խաղին «Լ.Արցախ-97» թիմի ֆուտբոլիստ Դավիթ Գասպարյանի հեռացման, մրցակցին հարվածելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` որակազրկել 2 խաղով, Լեռնային Արցախ, ՖԱ ՍՊԸ տուգանել 15000 դրամ:

01/11/12թ. «Շիրակ-95»-«Ֆուրման-95» խաղին «Շիրակ-95» թիմի ֆուտբոլիստ Եղիա Չոլակյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 3000 դրամ:

02/11/12թ. «Շենգավիթ-98»-«Գուգարաց-98» խաղին «Գուգարաց-98» թիմի ֆուտբոլիստ Գուրգեն Մաթևոսյանի հեռացման, մրցակցին դարպասը գրավելու ակնհայտ հնարավորությունից զրկելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Գուգարաց» Ֆուտբոլային ակումբին տուգանել 2000 դրամ:

31/10/12թ. «Իմպուլս-96»-«Արտաշատ-96» խաղի նախախաղային խորհրդակցությանը ոստիկանության ներկայացուցչի չմասնակցելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն` «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 5000 դրամ:

02/11/12թ. «Բերդ-96»-«Բանանց-96» խաղին խաղից հետո հանդիսատեսների խաղադաշտ ներխուժելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 18-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` «Բերդ-96» թիմի մարզադաշտը պայմանական որակազրկել 2 խաղով: Կրկնվելու դեպքում մարզադաշտը կորակազրկվի և ակումբը կտուգանվի:

«Իջևան-95» թիմը Մ-18 առաջնությունից հանելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Նիկարմ» ֆուտբոլային ակումբին տուգանել 50000 դրամ:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ