Հայ ֆուտբոլիստները կսկսեն մարզվել նոյեմբերի 12-ից
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է նոյեմբերի 12-ից մեկնարկող Հայաստան-Լիտվա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը:
Նոյեմբերի 12-ից, ժամը 13:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները եւ ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում`ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում:
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որին կարող են ներկա լինել միայն լրագրողները: Մարզումից հետո, ժամը 20:15-ից-21:00-ն լրագրողներին հնարավորություն կտրվի զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ‘փակ’ մարզում:
Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Վազգեն Սարգսյանի անվան ‘Հանրապետական’ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
Հայաստան-Լիտվա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում: