06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍՊՈՐՏ

Մխիթարյանի հեռախոսային հարցազրույցը հեղինակավոր հաղորդմանը

Ռուսական հեռուստատեսության ամենահայտնի ֆուտբոլային հաղորդումներից մեկը՝ ‘Удар головой’-ը, հեռախոսակապ է հաստատել Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ‘Շախտյորի’ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Նրանք հետաքրքվել են Չեմպիոնների լիգայի ‘Չելսիի’ հետ հանդիպման, նրա խաղի մասին և այլն:

Հաղթանակից հետո ավելի հեշտ է վերականգնվել

‘Մեզ դժվար հանդիպում է սպասվում ‘Տավրիայի’ դեմ: Մենք ծանրաբեռնված գրաֆիկով ենք խաղում: Մենք պետք է ներդնենք առավելագույն ուժեր մրցակցին հաղթելու համար’,-‘Շախտյորի’ պաշտոնական կայքին ասել է ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` խոսելով Ուկրաինայի առաջնությունում  ‘Տավրայի’ հետ կայանալիք հանդիպման մասին: Հարցին, թե ինչպիսի շարժառիթներ կան ակումբում Չեմպիոնների լիգայի խաղից հետո, որտեղ ‘Շախտյորը’ հաղթանակ էր տարել […]

Չեմպիոնների լիգա. ‘Արսենալը’ անակնկալ մատուցեց

Չեմպիոնների լիգայի B խմբում անգլիական ‘Արսենալը’  սեփական հարկի տակ պարտվեց գերմանական ‘Շալկե 04’-ին: Վերջիններս 2 անպատասխան գնդակ ուղարկեցին ‘Արսենալի’ դարպասը: Խմբի մյուս խաղում ‘Օլիմպիակոսը’ հյուրընկալվելիս կարողացավ 1:2 հաշվով հաղթել ‘Մոնպելիեին’: Նման կերպ` խմբում առաջատարը ‘Շալկեն’ է, որն ունի 7 միավոր, 2-րդը՝ 6 միավորով ‘Արսենալն’ է, 3-րդը՝ ‘Օլիմպիակոսն” է 3 միավորով, իսկ 4-րդը` ‘Մոնպելիեն’ է 1 […]

Չեմպիոնների լիգա. ‘Դինամո’-ները պարտվեցին

Չեմպիոնների լիգայի Aխմբում երեկ ‘Պորտուն’ սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Կիևի ‘Դինամոյին’: Խմբի մյուս խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց Զագրեբի ‘Դինամոյի’ դարպասը: Խաղերից հետո խմբում առաջատարը “Պորտուն’ է, որ ունի 9 միավոր: ՊՍԺ-ը ունի 6 միավոր, Կիևի  ‘Դինամոն’` 3 միավոր, Զագրեբի ‘Դինամոն’ ՝ 0:

Չեմպիոնների լիգա. անակնկալներ D խմբում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում D խմբում գրանցվեցին անակնկալներ: Արքայական ակումբը հյուրընկալվելիս պարտվեց ‘Բորուսիային’` 2-1: Գոլերի հեղինակներ դարձան Լևանդովսկին, Շմելցերը և ‘Ռելաից’ Ռոնալդուն: Մյուս խաղում Ամստերդամի ‘Այաքսը’ սեփական հարկի տակ հաղթեց ‘Մանչեսթեր Սիթիին’, ինչը ևս անսպասելի էր։ ‘Աայքսը 3 գնադկ ուղարկեց ‘Սիթիի’ դարպաս, և սեփականն ընդունեց մեկը:

Չեմպիոնների լիգայի այսօրվա հանդիպումները

Եվրոպայի Չեմպիոնների լիգայի շրջանակներում այսօր տեղի կունենան հետևյալ հանդիպումները: A խմբում` Դինամո (Զագրեբ) – ՊՍԺ Պորտու – Դինամո (Կիև) B խմբում` Մոմպելյե – Օլիմպիակոս Արսենալ- Շալկե C խմբում` Զենիթ  – Անդրլեխտ Մալագա – Միլան D խմբում` Այաքս  – Մանչեսթեր Սիթի Բորուսիա (Դորտմունդ) – Ռեալ (Մադրիդ)

Ձյուդոյի մեծահասակների առաջնությունը` Վանաձորում

Հոկտեմբերի 27-28-ը Վանաձորի ՀՄՄ մարզադահլիճում տեղի կունենա ձյուդոյի մեծահասակների 2012թ. առաջնությունը:  Հատկանշական է, որ հոկտեմբերի 28-ը ձյուդոյի հիմնադիր Ձիգարո Կանոյի ծննդյան օրն է, և միջազգային ձյուդոյի ֆեդերացիան այդ օրը հռչակել է ձյուդոյի միջազգային օր: Մրցումների հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին ժամը 17.00 ին Վանաձորի ՀՄՄ դահլիճում: Հոկտեմբերի 27-ին կգոտեմարտեն Տղաներ- 60կգ,73կգ,90կգ, Աղջիկներ-48կգ,57կգ,63կգ,+63կգ Հոկտեմբերի 28-ին […]

Հայաստան-Լիտվա խաղը հիշարժան է լինելու

Նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան ‘Հանրապետական’ մարզադաշտում կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանը ‘Մեծ ֆուտբոլում’  կլինի վերջին անգամ: Տոնական, հիշարժան եւ խորհրդանշական է լինելու Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա ավագի համար: Անկասկած,  Հայաստանի ազգային հավաքականը ձգտելու է հաղթանակով շնորհավորել ազգային հավաքականում 20 տարի հանդես եկած եւ 131 հանդիպում […]

Մեր թիմը վերելքի վրա է ու պետք է այդպես էլ շարունակել. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի երեկվա ՛՛Շախտյոր՛՛-՛՛Չելսի՛՛ հանդիպումից հետո պատասխանել է իր ակումբի պաշտոնական կայքի հարցերին: -՛՛Չելսին՛՛ լավ թիմ է, բայց, փառք Աստծո, մենք խփեցինք արագ գոլ: Դա թույլ տվեց ավելի հեշտ խաղալ: Մրցակցի մոտ ի հայտ եկան ազատ գոտիներ, ու մենք կարողացանք պահեր ստեղծել: Ցավալի է, որ չկարողացանք իրացնել […]

Չեմպիոնների լիգա. H խումբ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի H խմբում ‘Մանչեսթեր Յունայթեդը’ սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց պորտուգալական ‘Բրագային’: Հյուրերինց դուբլի հեղինակ դարձավ Ալանը, իսկ ‘Յունայթեդից’ դուբլի հեղինակ դարձավ Չիչարիտոն  և Էվանսը: Խմբի մյուս խաղում թուրքական ‘Գալաթասարայը’ սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը ռումինական ‘Կլուժի’ հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի