Հայրապետյանը շատ բորբոքված էր … պատմում են ականատեսները
Ըստ մամուլի հրապարակումների` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Գանաձասար-Փյունիկ խաղից հետո /”ծեծել է թիմի բժիշկ Վարդան Հովասափյանին, որի գտնվելու տեղը հայտնի չէ:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այդ օրը Հայրապետյանը շատ բորբոքված ու բարկացած է եղել:
Ականատեսը նշում է, որ Հայրապետյանը մի հարցով դիմել էր “Գանձասար” Ֆ/Ա հովանավոր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին եւ մերժվել: Սա եւս բարկացրել էր ՀՖՖ նախագահին:
“Շատ բորբոքված էր: Բոլորի վրա գոռաց, մի քանիսի հետ շատ կոպիտ էր … ասում էր, դրանք ովքեր են, որ պարտվենք, ես եմ շեֆը ֆուտբոլում, պիտի միշտ հաղթեք”,-պատմում են ականատեսները` խնդրելով անուններ չհարապարակել:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2011-ին Հայրապետյանը խնդիր է ունեցել “Գանձասարի” հետ, ինչի արդյունքում Մաքսիմ Հակոբյանը հայտարարել էր, որ հրաժարվում են խաղալ եւ դուրս են գալիս բարձագույն լիգայից: Ռուբեն Հայրապետյանը անձամբ էր գնացել Կապան` բանակցելու:
Ոստիկանության լրատվության բաժնից Henaran.am-ին ասացին, որ այս տեղեկությունների հիման վրա ծառայողական քննություն է սկսվել:
Հ. Գ. Henaran.am-ը փորձում է կապ հաստատել ՀՖՖ մամլո խոսնակ Տիգրան Իսրայելյանի հետ, սովորաբար մշտապես հասանելի է լրագրողների համար: Այսօր առավոտից, սակայն խոսնակը տեղում չէ: Ասացին` Տիգրանը չի եկել, “այսօր շատ խառն է մեզ մոտ”: