24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստան-Լիտվա. 4:2

Վազգեն Սարգսյանի անվան ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց: Հանդիպման 7-րդ րոպեին Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի ՛՛Ուրալի՛՛ հարձակվող Էդգար Մանուչարյանը: Վերջինիս վնասվածքի պատճառով փոխարինեց ՛՛Փյունիկի՛՛ խաղացող Դավիթ Մանոյանը: Վնասվածքի պատճառով փոխարինվեց նաև Ռոբերտ Արզումանյանը, նրան փոխարինեց ՛՛Փյունիկի՛՛  ֆուտբոլիստ Տարոն Ոսկանյանը: Հիշեցնենք, որ այս հանդիպումը Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի համար հրաժեշտի խաղ էր: Հովսեփյանը խաղադաշտում մնաց հինգ րոպե, ապա ծափողջունների ներքո նա հեռացավ, նրան փոխարինեց Արտակ Եդիգարյանը:

Երկրորդ խաղակես

Հանդիպման 49-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Կառլեն Մկրտչյանը: Ապա իր փայլուն խաղով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը և 59-րդ րոպեին ևս մեկ գոլ ուղարկեց Լիտվայի դարպասը՝ Արաս Օզբիլիսի փոխանցումից հետո: Ավելի ուշ՝ 66-րդ րոպեին Լիտվայի  հարձակվող Արտուրաս Ռիվկյևիչուսը հաշիվը դարձրեց 3:1: Սակայն գոլերն այսքանով չվերջացան: Այս անգամ՝ 72-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ հենց ինքը՝ գոլային փոխացումների հեղինակ  Արաս Օզբիլիսը, ում խաղն այսօր բավականին հաջողված էր:

Հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ լիտվացի Ռիվկյևիչուսը՝ հաշիվը դարձնելով  4:2:

Նշենք նաև, որ երկրորդ խաղակեսում Արտակ Եդիգարյանին ևս փոխարինեցին, նրա փոխարեն խաղադաշտում հայտնվեց Հովհաննես Համբարձումյանը: Նման կերպ հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը փորձարկում էր աջ ու ձախ եզրերը՝ արդեն իսկ նախապատրաստվելով Չեխիայի հետ կայանալիք հանդիպմանը: Հիշեցնենք, որ այս հանդիպումը մեր Հայասատանի հավաքականի համար վերջինն էր այս տարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ