Յուրա Մովսիսյանն ու Պիցելին լավագույններից են. լիտվացի ֆուտբոլիստ
‘Մենք ունենք ուժեղ թիմեր մեր խմբում, երկու պարտություն և մեկ ոչ ոչքի, մեկ հաղթանակ ենք ունեցել, այժմ մեզ մնում է երկու արտագնա հանդիպում անցկացնել, և այն, որ միայն մրցակցի հարկի տակ ենք խաղացել, հիմա հնարավորություն է տալիս սեփական հարկի տակ միավորներ վաստակել’,-այսօր ասուլիսում ասաց Լիտվայի հավաքականի գլխավոր մարզիչ Չաբա Լասլոն: Նա հավելեց, որ իրենց նպատակը աշխարհի առաջնության համար լավ թիմ պատրաստելն է, որը կկարողանա պայքարել ուղեգրի համար:
Մարզչի խոսքով` իր թիմը զգալի առաջընթաց է գրանցել վերջին ժամանակներում և աշխարհի առաջնության ուղագիրն էլ երազանք չէ:
Լրագրողների հետ զրուցում էր նաև Լատվայի հավաքականի ֆուտբոլիստ Էդգարաս Չեսնաուսկիսը, ով հանդես է գալիս Ռուսաստանի առաջնությունում: Հիշեցնենք, որ այնտեղ են հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականից Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիցելին: Լրագրողները խնդրեցին ֆուտբոլիստին գնահատական տալ հայ ֆուտբոլիստների խաղին: ‘Նրանք լավագույններից են առաջնությունում: Մոսվսիայանը շատ է գոլ խփում, ես նրանց լավագույն ֆուտբոլիստներից եմ համարում’,-ասաց Էդգարեսը: