06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայկական ֆուտբոլի նվիրյալ Սերգեյ Պողոսյանի մասին շատերը գիտեն․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերգեյ Պողոսյան՝ իսկական մարտիկ ֆուտբոլային դաշտում ու իրական ավագ ընկեր կյանքում։
Այսօր կյանքից հեռացավ անպարտելի Արարարատ 73-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանը…
մեր սիրելի Լազովիչը։
Նա Արարատ -73-ի մարտիկն էր,չէր վախենում պայքարից ու վնասվածքներից։
Ոսկե դուբլի տարում նա հաղթական «Արարատ»-ի կազմում անցկացրեց 29 խաղ ու խփեց 3 գոլ։Իսկ Կիեւի Դինամոյի հետ գավաթային եզրափակիչ խաղում հենց նրա ու Նիկոլայ Ղազարյանի դաշտ մտնելը բեկեց խաղը։
Հայկական ֆուտբոլի նվիրյալ Սերգեյ Պողոսյանի մասին շատերը գիտեն ու նրա ավանդը հայկական ֆուտբոլի հաղթանակներում անուրանալի է։
Որքան մեծ ֆուտբոլիստ էր Սերգեյ Պողոսյանը,դրանից մի քանի անգամ պարկեշտ ու իրապես լավ Մարդ էր մեր սիրելի Սերգեյ Լազովիչը։ Նրա հետ սեղան նստելը,զրուցելն ու քննարկումներն ուսուցանող էին։Նա իրապես ուրախանում էր իր բոլոր ընկերների ու պարզապես մեր ազգի հաջողություններով։
Աստված հոգիդ լուսերի մեջ պահը, իմ սիրելի Սերգեյ Լազովիչ ջան»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ