08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստան-Լիտվա. խաղից առաջ

Այսօր` նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում միմյանց հետ ուժերը կչափեն Հայաստանի ու Լիտվայի ազգային հավաքականները: Խաղն ընկերական է, ինչպես և մյուս երկու հանդիպումները, որ ունեցել են այս երկու հավաքականները: Նրանք առաջին անգամ հանդիպել են 2000 թ-ին: Այս հանդիպումն ավարտվել է 2:1, հաղթանակ է տարել Հայաստանի հավաքականը: 2011 թվականին ևս մեկ հանդիպում է տեղի ունեցել, սակայն այս անգամ առավելությունն արդեն Լիտվայի հավաքականինն է եղել /3:0/:

Այս խաղից առաջ հրավիրված մամլո ասուլիսներում 2 հավաքականների մարզիչներն էլ հայտարարել էին, որ իրենք միայն հաղթանակի են սպասում:

Նշենք նաև, որ բուքմեյքերները Հայաստանի հաղթանակի համար սահմանել են 1.85 գործակից, իսկ ահա Լիտվայի դեպքում այն կազմել է 3.90: Ոչ-ոքիի գործակիցը  3.50 գէ սահմանվել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ