24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանը բարձր տրամադրություն ուներ. նա զրուցեց երկրպագուների հետ /ֆոտո, վիդեո/

 ՛՛Կարծում եմ կկարողանանք հաղթել ու հաղթանակով դուրս գալ , և արժանապատվորեն ճանապարհ դնել մեր լեգենդար ավագին՝ Սարգիս Հովսեփյանին՛՛,-այսօր Հայստան-Լիտվա խաղի նախապատրաստական բաց մարզումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հարցին, թե ինչպես է գնահատում մեր հավաքականի հնարավորությունները վերջին երկու պարտություններից հետո Հենրիխը պատասխանեց, որ խնդիրներ ու բացեր բոլորն էլ ունեն, սակայն իրենք փորձելու են հաղթել ցանկացած խաղում: Իրենք իրենց առջև խնդիր չեն դնում, որ պետք է միավորներ վաստակել: ՛՛Եթե պարտվում ես, պարտվում ես, եթե հաղթում ես, շատ լավ է: Եթե մտածենք, թե քանի միավոր է պետք կամ քանի հաղթանակ, որ դուրս գանք աշխարհի առաջնություն, ապա կպարտվենք՛՛,-ասաց կիսապաշտպանը:

Նա նշեց նաև, որ իրենք փորձում են օգնել մեկը մյուսին հաղթանակի համար:

Մեկ այլ հարցին, թե արդյոք նա հոգնած չէ, քանի որ մի քանի օրվա մեջ հանդես է եկել Չեմպիոնների լիգայում ՛՛Չելսիի՛՛, ապա Ուկրաինայի առաջնությունում՛՛Մետալուրգի՛՛ հետ խաղերում, Հենրիխը պատասխանեց. ՛՛Ես փորձելու եմ ամեն ինչ անեմ, որպեսզի վերակագնվեմ այդ խաղերից հետո ու բարձր մակարդակով պատրաստվեմ հաջորդ հանդիպմանը՛՛:

՛՛Միշտ էլ եկել եմ ազգային հավաքական բարձր տրամադրությամբ և օգնելու իմ ազգին ու թիմին. ընկերական կլինի, թե պաշտոնական փորձում եմ անել ամեն ինչը, որ հաղթանակով դուրս գամ՛՛:

Ֆուտբոլիստը խոսեց նաև տարբեր խաղերում արվող սխալներից՝ նկատելով, որ ամեն խաղից հետո պետք է հասկանալ սեփական սխալները, որիզ հետո հարկ է լսել մարզչի դիտողությունները: ՛՛Մարզիչը մեզ կոնկրետ կասի, և մենք էլ պետք է կարողանք մեր սխալները կոնկրետ վերլուծել, որ մարզչին էլ օգնենք՛՛,-հավելեց Հենրիխը:

Լրագրողների հետ զրույցից հետո ֆուտբոլիստի ու նրա մայրիկի հետ զրուցեցին և նկարվեցին նաև երկրպագուները: Վերջիններս ստորագրություն վերցրին Հենրիխից ու իրենց նվերները տվեցին նրան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ