06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Լիտվայի համար ոչ ոքին բավարար չէ. մարզիչ

‘’Հայաստանի ազգային հավաքականը վերջին մեկ ու կես տարում մեծ առաջընթաց է գրանցել, օգտագործում է շատ երիտասարդ ֆուտբոլիստների, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի և Ուրկաինայի առաջնություններում՛՛,-այսօր՝ Հայստան-Լիտվա ընկերական հանդիպման նախաշեմին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիտվայի հավաքականի գլխավոր մարզիչ Չաբա Լասլոն: Նա նկատեց, որ հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում, ինչը ֆուտբոլիստի համար շատ կարևոր է:

Ըստ այդմ էլ՝ մարզիչը մեծ հարգանքով է վերաբերում Հայստանի թիմին: ՛՛Հայաստանը նաև սպորտային երիր է, մեդալներ է նվաճել վերջին Օլիմպիական խաղերում՛՛,-հավելեց Լասլոն:

Մարզիչը վաղվա հանդիպմանը հաղթանակ է ակնկալում: Լրագրողների դիտարկմանը, թե միգուցե բավարար կլինի նաև ոչ ոքին, մարզիչը արձագանքեց. ՛՛ Չնայած ողջ հարգանքին այս թիմի նկատմամբ՝ ես իմ առջև նպատակ չեմ դնում ոչ ոքի խաղալ ոչ մի խաղից առաջ, ես իմ տղաներին չեմ ասի, եկեք այս խաղում ոչ ոքի անենք՛՛:  Այս խաղում սակայն մարզիչը հավաքականում ընդգրկել է նաև երիտասարդ խաղացողներին, քանի որ մյուսները հանդես են գալիս այլ առաջնություններում, և ինչպես նշեց Լասլոն, նրանց մարզիչները իրեն խնդրել են թույլ տալ հանդես գալ իրենց առաջնություններում: Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստ Էդգարաս Չեսնաուսկիսը, ով ևս ներկա էի ասուլիսին, ասաց, որ իրենց համար հաղթնակաը շատ կարևոր է, և իրենք յուրաքանչյուր խաղում են ձգտում դրան:

Լասլոն հաջողություն մաղթեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին՝ նշելով, որ մեծ հարգանքի է արժանի, որ նա մեծ մակարդակով քսան տարի հանդես է եկել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ