24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սարգիսը լեգենդար մարդ է, ես չէի ուզում, որ նա հեռանա. Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը վաղը կայանալիք Հայստան-Լիտվա խաղին խաղադաշտում կլինի հինգ րոպե, որից հետո  նրան կփոխարինեն: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը: Հիշեցնենք, որ այս հանդիպումը լեգենդար ավագի համար վերջինն է լինելու մեծ ֆուտբոլում: ՛՛Այս որոշումը Սարգիսին հեշտ չի տրվել՛՛,-նկատեց Մինասյանը՝ հավելելով, որ ինքը չէր ցանկանա, որ ավագը հեռանար հավաքականից:

Լրագրողները Մինասյանին խնդրեցին բնորոշել Հովսեփյանին, ինչին ի պատասխան մարզիչը նշեց, որ ինքն ուղղակի երջանիկ է, որ հանդես է եկել Սարգիսի հետ: ՛՛Ինձ բախտ է վիճակվել խաղալ նրա հետ՝ որպես ֆուտբոլիստ, և որպես մարզիչ: Նա իսկապես լեգենդար մարդ է: Երբ մեր կողքին է, մենք չենք գնահատում նրան, երբ հեռանում է, այդ ժամանակ ենք գնահատում:

Ես միշտ կողմ եմ եղել, որ ինքը մնա, իմ համար իր ներկայությւոնը թիմում արդեն մեծ բան էր՛՛,-նշեց Մինասյանը՝ ավելացնելով, որ սակայն ինքը ուրախ է, որ Սարգիսն իրեն ավելի լավ է զգում հիմա: ՛՛Ինքը հիմա ավելի հանգիստ է և համոզվել է, որ իր որոշումը ճիշտ է կայացրել: Ինքը պրոֆեսիոնալ էր բոլոր առումներով, ինքն այդպես ապրում էր: Այդ պատճառով էլ նա երկար խաղաց՛՛,-ամփոփեց Վարդան Մինասյանը:

Հարցին, թե ով է փոխարինելու լեգենդար Հովսեփյանին, Մինասյանը պատասխանեց, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են դա անել, սակայն ինքը ցանկանում է նոր անուններ տեսնել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ