06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Հաղթելու մեծ ցանկություն կա. Վարդան Մինասյան

‘Մենք այս խաղով պատրաստվելու ենք Չեխիայի հետ խաղին: Այդ խաղերում կորոշենք, թե ովքեր են խաղալու աջ ու ձախ եզրերում’,-այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Հարցին, թե որն է վաղը`  նոյեմբերի 14-ին կայանալիք Հայստան-Լիտվա հանդիպման մեր հավաքականի ամենամեծ խնդիրը, Մինասյանը պատախանեց, որ մի քանի ֆուտբոլիստների կորսոտն է հիմնական խնդիրը: Նա նշեց, որ Յուրա Մովսիսյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով:

Վաղը Մոսվսիսյանին կհետազոտեն Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկում, որից հետո պարզ կլինի, թե երբ նա կկարողանա նորից խաղալ:

Ռոբերտ Արզումանյանը ևս երեկ է վնասվածք ստացել, և այսօր  կժամանի Երևան: Այդ ժամանակ արդեն պարզ կլինի, թե արդյոք կկարաղանա նա հանդես գալ վաղվա խաղում:

Դիտարկմանը, որ ընկերական խաղերում բոլոր ֆուտբոլիստներն էլ միշտ գլուխ են պահում, մարզիչը համաձայնեց, սակայն նշեց. ‘Մեծ ցանկություն կա հաղթելու”:

Մինասյանը կարևորեց նաև հավաքականում նոր անունների հայտնվելը: Նրա խոսքով` այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ