27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչն է սպանել կրթությունը. Առավոտ

«Առավոտի» հետ զրույցում ԿԳ Ըախարար Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ բուհերում եւ դպրոցներում աշխատավարձերը ցածր են, ինչը բացասաբար է անդրադաոնում կրթության որա­կի վրա: «Համալսարաններն ու դպրոցները իրենց ոչ հատուկ սոցիալական գործառույթ են իրականացնում, ինչը ուղղակիո­րեն հարվածում է կրթության որակին: Չունենք դպրոց, որտեղ մեկ դրույքով ուսուցիչ աշխատի, եւ դրույքը կիսվում է երեթ-չորս հոգու միջեւ, համալսարաններում մեկ դրույքով […]

Երբ կփոխվի վերնախավը. Առավոտ

Հնարավոր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրու­թյուններով: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած՝ ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանով: Եթե նկա­տի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ագգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում: Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավոր է, որ փոխվի իշ­խող նոմենկլատուրան, ապա ոչ, նման բան […]

«Քֆուրներով» . Իրատես

Վերջին շրջանում մեր քաղաքական ուժերի ար­մատականությունը, ագրեսիվությունը, միմյանց չխ­նայելը, ամեն ինչի մեջ միայն վատը տեսնելու մղու­մը վտանգավոր են դառնում: Հայաստանում այ­սօր գրանցված է շուրջ 80 քաղաքական միավոր, սա նոնսենս է: Մենք պետք է գնանք դասական կուսակցությունների կայացման ճանապարհով, իսկ մնացած խմբակները, որ պետռեգիստրում 7000 դրամ են վճարում ու կուսակցություն են գրանցում, նոր ասելիք չեն բերում […]

Որ նշանդրեքը փոզմիշ չլինի. Հրապարակ

Մեր տեղեկություններով` Արթիկ վարչապետի այցելության ժամանակ զվարճալի միջա­դեպ է եղել` հեղեղի հետեւանքով տուժած արթիկցիներն իրենց դարդուցավն են պատմել, թե ով ինչ է կորցրել, մի երիտասարդ, մոտենալով Հովիկ Աբրահամյանին, ասել է, թե հեղեղը քշել-տարել է իր նշանդրեքի մատանին: Վարչապետը գումար է տվել երիտասարդին, որ նշանդրեքը փոզմիշ չլինի: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:  

Շոկային բացահայտումներ. Հայկական Ժամանակ

« Հետքը» երեկ ծավալուն մի հետաքննություն հրապարա­կեց բացահայտելով, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները 35 միլիոն դոլարով վաճառքի են հանել Լոս Անջելեսի իրենց շքեղ առանձնատունը: Խա­չատրյանի որդիները Գուրգենը (ծնվ. 1983 թ.) եւ Արտյոմը (ծնվ. 1986 թ.), ինչպես պարզվել է հետաքննության ըն­թացքում, սույն առանձնատունը գնել են 2010 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմի­տեի նախագահն էր […]

«Եղել է եւ եղելու է». Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` Արթուր Բաղդասարյանը, որը մինչեւ վերջերս հանդես էր գալիս որպես ՕԵԿ նա­խագահ, իսկ այժմ «Հայկական վերածնունդի» առաջնորդ, 2008-ին փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելուց հետո սրընթաց հարստացավ: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի, Սերժ Սարգս- յանի եւ ՀՅԴ-ի դաշինքը փաստացի դարձավ հաջորդած իրադարձությունների’Մարտի 1-ի քաղաքական դատավճիռը: ՀՀ Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից թերթը փորձեց պարզել, […]

Ինչու Ալիեւը ռազմական ավանտյուրայի դիմեց. Առավոտ

«Ապրիլի սկզբի ռազմական ավանտյուրան, որքան էլ չընդգծվինախկինի ֆոնին, այն լիովին համապատասխանուէ է պաշտոնական Բաքվի ընդհանուր մոտեցումներին Ղարաբաղյան կարգավորման հարցում: Պարբերաբար լարվածության ակտիվացումն ու պահպանումը նրանց կողմից իրականացվում էր նաեւ նախկինում: Նրանց հիմնական դիրքորոշումն է` «օկուպանտներին հանգիստ չթողնել»: Դրան են ենթարկվում Բաքվի գործողությունները` սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հռետորաբանությունը, պարբերաբար միջադեպերը, հայատյացությունը եւ այլն: Նպատակներն ինչպես ներքաղաքական են, այնպես Էլ արտաքին քաղաքական: Սեփական […]

Թալանել են գեներալի որդուն. Առավոտ

«Առավոտի» տեղեկություններով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյա­նի որդու` Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել: Մեր տեղեկություններով պաշտոնանկու­թյունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը բնակարան, հո­ղակտոր, մի բանի ավտոմեքենա: Վեդեցիների պնդմամբ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել […]

Սա հիշեցնում է Լենին-Աթաթուրք դաշինքը` իր բոլոր հետեւանքներով. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը: -Պարոն Շահնազարյան, ռուս-թուրքական հարաբե­րությունների կարծես թե հաշտեցման գնալը (թուր­քական կողմը շնորհակա­լություն հայտնեց Ղազախս – տանին եւ Ադրբեջանին Ռու­սաստանի հետ հարաբերու­թյունների կարգավորմանն աջակցելու համար) ի՞նչ ազ­դեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա: -Չէի ասի, որ ազդեցությունը կլինի դրական: Լարվածությու­նը, որ ստեղծվել էր Ռուսաս­տանի եւ Թուրքիայի միջեւ` կապված […]

Գնդապետի կինը կդիմի Սերժ Սարգսյանին. Հրապարակ

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախաքննությունը շարունակ­վում է: «Այս պահին որեւէ քննչական գործողություն չի իրականացվում Խաչիկ Կոսյանի նկատմամբ»,- մեզ հետ զրույցում ասաց սույն գործով մեղադրվող արդարադատության լեյտենանտ Խ. Կոսյանի փաստաբա­նը`Վաչագան Քոսյանը: Նա նշեց, որ ժամանակ առ ժամանակ այցելում է իր պաշտպանյալին, որը, փաստա­բանի հավաստմամբ, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ վստահ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված