05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Շոկային բացահայտումներ. Հայկական Ժամանակ

« Հետքը» երեկ ծավալուն մի հետաքննություն հրապարա­կեց բացահայտելով, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները 35 միլիոն դոլարով վաճառքի են հանել Լոս Անջելեսի իրենց շքեղ առանձնատունը: Խա­չատրյանի որդիները Գուրգենը (ծնվ. 1983 թ.) եւ Արտյոմը (ծնվ. 1986 թ.), ինչպես պարզվել է հետաքննության ըն­թացքում, սույն առանձնատունը գնել են 2010 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմի­տեի նախագահն էր եւ նրա ձեռքի տակ էին հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը:

Երիտասարդ Խաչատրյանների շքեղ առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում մի փողո­ցում, որտեղ ծփում է ցոփ ու շվայտ կյանքը: Լոս Անջելեսի 355 South Mapleton Drive հասցեում գտնվող Խաչատր­յանների առանձնատան համեմատ, ըստ «Հետքի», կա­րելի է ասել աղքատանոց են մետրոյի «երիտասարդա­կան» կայարանի հարեւանությամբ գտնվող «HSBC» բանկի բարձրահարկում (Տերյան 66) Խաչատրյանների ունեցած մի քանի բնակարանները:

South Mapleton Drive-ը համարվում է Լոս Անջելեսի ամե­նաթանկ հատվածներից մեկը: Այնտեղ շարքային մահ­կանացուներ չեն ապրում, այլ հայտնի միլիարդատերեր: Հսկա առանձնատունը, որի մակերեսը 563 բմ է, իսկ ընդ­հանուր հողատարածքը 6637 քմ, ունի մի քանի ննջասեն­յակներ ու լոգասենյակներ, մի քանի հազար բմ հողամա­սերում էլ լողավազաններ ու թենիսի կորտեր: 2010թ. օգոստոսի 6-ին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները 11 մլն դոլարով այն գնել են Բըրնդորֆ (Bimdorf) ընտանի­քից, որը տունը վաճառքի էր հանել 12,5 միլիոնով:

Խաչատրյան եղբայրներն այժմ այն վաճառքի են հա­նել 35 միլիոն դոլարով:

Սոցցանցերում այս տեղեկությունները երեկ թեժ քն­նարկումների աոարկա էին դարձել ու, բնականաբար մարդկանց հուզող թիվ մեկ հարցը հետևյալն էր որտե­ղի՞ց Գագիկ Խաչատրյանին կամ նրա որդիներին այդ­քան փող նման շքեղագույն աոանձնատուն գնելու հա­մար, արդյոք այստեղ կարո՞ղ են լինել կոռուպցիոն ռիս­կեր պետական դիրքը չարաշահելու հանգամանք:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, որ իրենք տարիներ առաջ դիմել էին Բարձրաստիճան պաշ­
տոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` պարզելու, թե արդյոք ճի՞շտ են տեղեկությունները, որ «Յուքոմ» և այլ ընկերություններ պատկանում են Գագիկ Խաչատրյանին: «Էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրել էր, վա­րույթ էր սկսել, մեգ պատասխանել էին, որ Խաչատրյանի տղաները զբաղված են բիզնեսով, դա էթիկայի խախտում չէ: Դրանով հարցը փակվեց»,- ընդգծում է Հոկտանյանը:

Ըստ նրա խնդիրն այստեղ այն է, թե արդյոք նրա տղաներին պատկանող բիզնեսները ունե՞ն արտոնյալ պայմաններ թե՞ ոչ, հարկ վճարո՞ւմ են, թե՞ ոչ: «Երկրորդ, պետք է պարզել, թե որքանով է Գագիկ Խաչատրյանը ներգրավված այդ բիզնեսներում, որքանով են այդ բիզնեսները կառավարվում նրա կողմից: Որովհետեւ ասել, որ բարձրաստիճան պաշտոնյայի բարեկամը, հարազատը շպետք է բիզնես ունենա, դա մեր կազմակերպության մո­տեցումը չի: Խնդիրն այստեղ այն է, թե արդյոք նույն այդ առանձնատունը ձեռք է բերվել հարկեր թաքցնելու, գե­րիշխող դիրք զբաղեցնելու, ոչ օրինական ձեւով գերշա­հույթ ստանալու շնորհի՞վ, թե՞ նրա տղաները շատ տա­ղանդավոր բիզնեսմեն են եւ կարողացել են ազնիվ ճա­նապարհով հասնել մեծ հաջողությունների»,- ասում է նա:

Այս առումով հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարը հիշում է, թե ինչպես Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնաթողությունից հետո նրա հետ առնչվող բիզնեսները բավական վատ վիճակում հայտն­վեցին: «Այ, սա ցուցանիշ կարող է լինել հասկանալու, թե նրա բիզնեսները որքանով արտոնյալ վիճակում էին, տարբեր շուկաներում ինչպիսի դիրք էին զբաղեցնում, ին­չի շնորհիվ էին զբաղեցնում: Ու թեեւ հիմա նույն իրավիճակը չկա, որովհետեւ Գագիկ Խաչատրյանը պաշտոնա­վարում է, բայց դա պետք է նկատի ունենալ»:

Ի դեպ,« Հժ»-ն երեկ դիմել է Ֆինանսների նախարարու­թյուն հետաքրքրվելով, թե ի՞նչ բիզնեսներ ունեն Խա­չատրյանի որդիները, արդյոք այդ բիզնեսները պատշաճ կերպով հա՞րկ են վճարում, թե՞ ոչ: Խաչատրյանի օգնա­կան եղվարդ Ստեփանյանը խոստացել է մեր գրավոր հարցերին առաջիկայում պատասխանել: Մինչ այդ հիշ­եցնենք, որ Գագիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների անվան հետ են առնչվում «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաբսի Կոնցեռն», «Զիմեգ» եւ այլ ընկերություններ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ