28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Անակնկալ նվեր. Իրատես

Մինչև տարեվերջ ցմահ և ժամկետային դատապարտյալներին անակնկալ է սպասում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ վաղաժամկետ ազատման մասին օրինագիծը մինչև տարեվերջ կներկայացվի կառավարությանը: Ցմահ դատապարտյալների կեցության բարելավման խնդիրը պարբերաբար բարձրացվում է լրատվամիջոցներում, սակայն մեզ հետաքրքրեց, թե նոր օրինագիծն այս առնչությամբ ի՞նչ է ենթադրում: «Այս ինստիտուտը վերաբերելու է բոլորին, նաև ցմահ ազատազրկման մեջ գտնվողներին: Օրինագծում սահմանված են […]

Դաստիարակչական զրույց է ունեցել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ գործարարների նոյեմբերի 11-ին կայացած հանդիպումից նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ վարչապետը գործարարների հետ առանձնազրույց է ունեցել, որի ժամանակ վերջիններս հայտնել են իրենց մտահոգությունները տարբեր հարցերի շուրջ: Օրաթերթը պարզեց, որ զրույցի թեմաներից մեկը եղել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեությունը: Այսպես` գործարար թեւը Կ. Կարապետյանին դժգոհել է, որ հանձնաժողովի […]

1000 դրամը դարձնենք 10 000 . Առավոտ

Հիշո՞ւմ եք մի պատվարժան կին ժամանակին ասել էր. «Ինչի՞ համար հարկեր մուծեմ, որ դրանք գնան կազինոներում ծախսե՞ն»: Ասել, որ ասվածի մեջ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա, իհարկե սխալ կլիներ: Բայց եկեք համեմատենք երկու իրավիճակ. 1/ դու մուծում ես հարկերը, պահանջում ես, որ դրանք օգտագործվեն ըստ նպատակի, եւ որեւէ այլ հարաբերություն չես հաստատում իշխանությունների հետ, 2/ […]

Կարեն Կարապետյանի հետ վերադառնում է. Փաստ

Աժ պատգամավոր, նախկին բանկիր, մի շարք ՍՊԸ-ների սեփականատեր, գործարար Հարություն Փամբուկյանը մի օր փակեց իր գրասենյակներն ու հեռացավ Հայաստանից: Բնակվում էր Ռուսաստանում Մոսկվա քաղաքում: Նախորդ կառավարության հրաժարականից հետո Հարություն Փամբուկյանը Երևանում գրանցեց իր նոր ֆիրման: Իսկ Կարեն Կարապետյանի կառավարման առաջին իսկ օրերին Փամբուկյանն սկսեց բենզին ներկրել Հայաստան: Թերթի հավաստի տվյալներով` հենց դա էլ նպաստեց բենզինի գների […]

Ինչ է կատարվում «Հանրայինում». Հրապարակ

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից, իսկ նրա «Հարցազրույց» հաղորդաշարը փակվել է` նոյեմբերի 14-ից այլեւս եթեր չի հեռարձակվել: «Ես այդ թիմի անդամ չեմ, ի՞նչ կա զարմանալու»,- երեկ իր հեռացումն այսպես է մեկնաբանել նա: Հեռացվել է նաեւ Զարուհի Ռշտունին, որը հեռուստատեսության հնաբնակներից մեկի` Սուրեն Ռշտունու դուստրն է եւ Հանրայինից հեռացած […]

Ռոբերտ Քոչարյանը պապիկ է դարձել. Հրապարակ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ եւս մեկ անգամ պապիկ է դարձել, նրա ավագ որդին` Սեդրակը, չորրորդ երեխան է ունեցել, երեք աղջիկներից հետո` արու գավակ: Ծննդաբերությունն այս անգամ եղել է «էրեբունի» հիվանդանոցում, ողջ օրը հիվանդանոցը «պաշարված» է եղել Քոչարյանի ընտանիքի մտերիմների ու հարազատների թանկարժեք մեքենաներով: Ի դեպ, ՍԵրժ Սարգսյանի թոռնիկները եւս ծնվել են այս հիվանդանոցում: Նրանց […]

Կադրային ջարդ ՊՆ-ում. Հայկական Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից: Հարցին ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասաց, որ դա իր անձնական որոշումն է եղել եւ չի ցանկանում մեկնաբանել: Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի […]

Ինչ կմնա Հայաստանին. Իրավունք

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանի հետ միացյալ զորամիավորման ստեղծումը միայն ողջունելի է «Դրական եմ վերաբերում այս ամենին: Առայժմ ավելին չեմ կարող ասել»: Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը նկատեց, որ միացյալ զորամիավորման ստեղծումը Հայաստանի համար նոր բան չէ. «Մեր բանակային կորպուսներից մեկը 102-րդ ռազմաբազայի […]

Բացի Վիգեն Սարգսյանից. Հայկական Ժամանակ

Նախարար Վիգեն Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀԿ առաջիկա համագումարի ժամանակ անդամակցել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ի համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 26- ին: Վիգեն Սարգսյանը ընդգծել է, որ մինչ այժմ երբեք չի եղել որևէ կուսակցության անդամ եւ նույնիսկ մինչ նախարար նշանակվելը, զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ներքին պարտավորվածություն չի […]

Գործ ունենք արդեն կատարված փաստի հետ. Առավոտ

Արդեն 25 տարի է` լսում եմ հետեւյալ երկխոսությունը: Ընդդիմություն. «Իշխանավորները թալանչիներ են»: Իշխանություն. «Անուններ տվեք, թող դատախազությունը զբաղվի»: Ընդդիմություն. «Դուք այդ անունները մեզնից լավ գիտեք»: Բնականաբար, քաղաքացիների զգալի մասը շատ գոհ է ընդդիմության այդ «խրոխտ» պահվածքից, բայց խնդիրը, ցավոք, շարունակում է փակուղում մնալ: Որովհետեւ հանցագործությունն ապացուցելը շատ ավելի դժվար գործ է, բան օդի մեջ մեղադրանքներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի