Գործ ունենք արդեն կատարված փաստի հետ. Առավոտ
Արդեն 25 տարի է` լսում եմ հետեւյալ երկխոսությունը: Ընդդիմություն. «Իշխանավորները թալանչիներ են»: Իշխանություն. «Անուններ տվեք, թող դատախազությունը զբաղվի»: Ընդդիմություն.
«Դուք այդ անունները մեզնից լավ գիտեք»: Բնականաբար, քաղաքացիների զգալի մասը շատ գոհ է ընդդիմության այդ «խրոխտ» պահվածքից, բայց խնդիրը, ցավոք, շարունակում է փակուղում մնալ: Որովհետեւ հանցագործությունն ապացուցելը շատ ավելի դժվար գործ է, բան օդի մեջ մեղադրանքներ հնչեցնելը:
Իհարկե, երբեմն պատահում է, որ պաշտոնյան պարզապես կաշառք է վերցնում, ինչպես որ դա, ենթադրաբար, արել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Ռուս իրավապահները, որոնց բողոքել է «Ռոսնեփտը» [որն իրականում հենց իշխանական շրջանակների բիզնեսն է], զբաղվել են այդ հարցով մոտ մեկ տարի եւ վերջապես, իրենց խոսքերով, բռնել են նախարարին հանցանքը կատարելիս:
Բայց այդպես լինում է շատ հազվադեպ: Թե որ գեներալն ինչ է զողացել բանակից մենք դա չենք արձանագրել, չեն տեսանկարահանել, որպեսզի այդ գեներալին այդ պահին տանենք դատարան: Մենք գործ ունենք արդեն կատարված փաստի հետ գեներալն ունի պալատ, որի արժեքը մի քանի հարյուր անգամ գերազանցում է իր ողջ ծառայության ընթացքում ստացած աշխատավարձը: Անկախ նրանից
` այդ տունը գրանցված է իր զոքանչի, թե բաջանաղի անունով, ինքնին այն փաստը, որ գեներալն ապրում է նման տանը, արդեն իսկ կասկածների տեղիք է տալիս:
Իրավապահ մարմինները պետք է գեներալով զբաղվեն, իսկ գերագույն հրամանատարը պիտի մտածի կարո՞ղ է արդյոք նման գեներալը ծառայել: Մի խոսքով
` պետք է վերահսկել ոչ միայն եկամուտները, այլեւ ծախսերը, եթե խոսքը պետական պաշտոնյաների մասին է: Ենթադրենք, վարչապետն ունի տուն մեկ միլիոն դոլար արժողությամբ, ենթադրենք, նա «Գազպրոմ»-ում ստանում էր աշխատավարձ` ամիսը 20 հազար դոլար, որոնցից 10 հազարը ծախսում էր տան շինարարության վրա, հետեւաբար 7-8 տարում նա կարող էր նման տուն կառուցել:
Այսինքն` մի քանի տվյալի հայթայթումը եւ դրանց համադրումը կարող են շատ արագ հաստատել կամ հերքել չինովնիկների վերաբերյալ կասկածները: Ո՞ր մարմինը պետք է դրանով զբաղվի: Ինձ թվում է` խորհրդարանական հատուկ հանձնաժողովը, որի մեջ չպիտի մտնեն իշխող կուսակցության ներկայացուցիչները: Այդ հանձնաժողովը պետք է իրավասություն ունենա ստանալու ցանկացած տեղեկանք եւ պարզաբանումների համար կանչելու ցանկացած պաշտոնյայի սկսած նախագահից /հետագայում վարչապետից/: Չէ որ բոլոր չինովնիկների գործըոչ թե իշխելն է, այլ ընդաենը
ծառայելը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: