27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ կմնա Հայաստանին. Իրավունք

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի խոսքով`
Հայաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանի հետ միացյալ զորամիավորման ստեղծումը միայն ողջունելի է «Դրական եմ վերաբերում այս ամենին: Առայժմ ավելին չեմ կարող ասել»:

Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը նկատեց, որ միացյալ զորամիավորման ստեղծումը Հայաստանի համար նոր բան չէ. «Մեր բանակային կորպուսներից մեկը 102-րդ ռազմաբազայի հետ միացյալ վարժանքներ էին անում, միասին պետք է կանգնեցնեին Թուրքիայի կողմից հնարավոր ագրեսիան եւ այլն: Այժմ այս ամենը բերում են ավելի բանակային տեսքի: Այս ամենը մեզ անհրաժեշտ է, որովհետեւ ժամանակին մենք «թամբալացել» ենք եւ պաշտպանական համակարգն այն աստիճանի չենք բերել, որ ռուսների կարիքը չունենանք:

Քանի որ մեր պաշտպանական համակարգի մեջ մտնում է նաեւ ծնելիության մակարդակի բարձրացումը, որին այնքան վատ ենք վերաբերվել, ուստի մեզանում այսօր մարդկանց պակաս կա: Այդ պակասը լրացնելու համար ստիպված ենք լինում իրականացնել այսպիսի քայլ»:

Ռազմինֆո մասնագիտացված կայքի վերլուծաբան, ոազմական փորձագետ Գարիկ Հարությունյանը եւս այն կարծիքին է, որ հայ-ռուսական միացյալ զորամիավորում արդեն իսկ կար, որը մինչեւ իսկ ունեցել է նաեւ զորվարժություններ. «Հուլիսին զորամիավորման հրամանատար նշանակվեց գեներալ Անդրանիկ Մակարյանը: Այս համաձայնագրով իրավական հիմք է ստեղծվում զորամիավորման համար: Այնպես չէր , որ նախկինում իրավական հիմք չկար: Բայց այժմ արդեն փաստաթղթով կարգավորվում է զորամիավորման գրծունեությունը, դրա պատկանելիությունը, հրամանատարական կազմի ընտրությունը եւ այլն»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ