09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Սկսել է կասկածել. Ժամանակ

Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս, վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով խորհրդարանական ընտրություններից հետո իր պաշտոնավարման հարցին, արել է հետաքրքրական հայտարարություն: Նա նշել է, որ կոռեկտ չի համարում խոսել այդ մասին: Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ միշտ անկեղծ է իր հայտարարություններում եւ երբեք սուտ չի խոսում: Նա այդ մասով նշել է, որ ինքը չի […]

Սուրիկ Խաչատրյանին հստակ հրահանգ էր տրված․ Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր առաջին աշխատանքային այցերը Հայաստանի մարզերով եւ Արցախ: Երեկ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին  հստակ հրահանգ է տրված եղել վարչապետի աչքին չերեւալ: Մարզային բոլոր հանդիպումներին երեկ Սուրիկ Խաչատրյանը չերեւաց: Առավել մանրամասն՝ թերթի […]

Վարչապետը բարկացել է․ Ժողովուրդ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց սպորտի ոլորտին հատկացվող գումարների նախագիծը: Նախարարին հարցեր ուղղեց միայն գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ում հարցադրումներից հետո ակնհայտ էր Հրաչյա Ռոստոմյանի զայրույթն ու վրդովմունքը: Բանն այն է, որ Հրաչյա Ռոստոմյանի բանավոր ներկայացրածը այնքան էլ չի համընկել ծրագրի […]

Ի՞նչ է կատարվում մաքսայինում․ Հայկական ժամանակ

Տխուր տեղեկություններ են ստացվում ՀՀ մաքսային ծառայության գործունեության նոր ոճի մասին։ Հայաստան ներմուծվող այն ապրանքները, որոնք ենթակա են մաքսային զննման, ենթարկվում են այնպիսի «զննման», որ ապրանքների մի զգալի մասը վնասվում է։ Խոսքը վերաբերվում է հատկապես «փոքր» ներկրողներին, որոնց ներկրած բեռներով արկղերը դեսուդեն են շպրտվում ու եթե դրանց մեջ կան ջարդվող ապրանքներ, դրանք վնասվում են։ Ինչպես […]

ԱՄՆ դեսպանատան ինչի՞ն է պետք նրանց հարազատների անուններրի ցանկը․ Հրապարակ

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ` հուլիսին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գրավումից հետո ՀՀ-ում ամերիկյան դեսպանատունը դիմել էր հայաստանյան պատկան մարմիններին, որպեսզի իրենց տրամադրեն ՊՊԾ գունդը գրաված «ծռերի» հարազատների անունները՝ ԱՄՆ մուտք գործելու համար վերջիններիս վիզա չտրամադրելու նպատակով: Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր եւ հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ […]

Ինչու՞ են դարանակալում․ Հրապարակ

Մինչ ոստիկանապետն ազդեցիկ դեմքով խորհրդակցություններ է անում եւ կարգադրում ոստիկաններին մնալ օրինականության սահմաններում, մինչ նրանց կրծքին տեսախցիկներ են փակցնում, որ կոռուպցիան վերացնեն, Երեւան-Գյումրի միջպետական ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում անընդհատ վերուվար է անում պետավտոտեսչության մի ավտոմեքենա, մյուսը դարանակալված է գյուղի վերջում, թփերի մեջ՝ «աչքն» Աշտարակի կողմից եկող մեքենաներին, որոնք Պռոշյան են հասնում նոր կառուցված մայրուղով, որը […]

Բժշկականը նոր ռեկտոր կունենա. Իրավունք

Երեւանի պետական բժշկական համալսարա­նում այսօր տեղի կունենա հո­գաբարձուների խորհրդի նիստ, որտեղ քննարկվելու է ռեկտոր Միքայել Նարիմանյանի հրա­ժարականի եւ նոր ռեկտորի պաշտոնակատարի նշանակ­ման հարցը: Ըստ թերթի ունեցած տեղեկությունների` առողջա­պահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը նախ կնշանակվի բժշկական համալ­սարանի ռեկտորի պաշտոնա­կատար, ապա` ռեկտորի պաշ­տոնի համար անցկացվելիք մրցույթի արդյունքներով’ կդառնա ռեկտոր:

Մեծ փողեր` կեղծիքով. ներգրավված են չինովնիկներ. Իրավունք

Դեռեւս հունիս ամսին ԱԱԾ-ն հաղորղագրություն էր տարածել, որ հայտնաբեր­վել է տպարան, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոններ: Հարուցված քրեական գործով 9 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատ­մամբ` որպես խափանման միջոց կալանք է կիրառվել: Եվ ահա վերջին օրերին նեղ շրջանակ­ներում ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, որ այս գործի մեջ ներգրավ­ված են նաեւ բանկային եւ այլ պատկան […]

Արմատական փոփոխություններ. Հայկական Ժամանակ

Երեւանի հասարակական տրանսպորտը, ամենայն հա­վանականությամբ, կենթարկվի արմատական փոփոխու­թյունների: Երեւանի փողոցներից կվերանան «գազելնե­րը» եւ դրանց կփոխարինեն մեծ, միջին եւ փոքր ավտո­բուսները: Իսկ տրանսպորտի ամբողջ կառավարումը կիրականացնի մեկ օպերատոր: Այսպես է նկարագրել հասարակական տրանսպորտի սպասվող ապագան Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը: Այդ փոփոխությունները իրակա­նացնելու համար խորհրդատու գտնելու նպատակով հայ տարարվել էր մրցույթ, որի հաղթողն արդեն հայտնի է: Փոխքաղաքապետը […]

Ով էր խանգարում. Ժամանակ

Կառավարության Նոյեմբերի 3-ի նիստում վարչապետ Կարեն Կարա­պետյանն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարել է երկշաբաթյա ժամ­կետում պատրաստել ապօրինի հարստացման դեմ քրեական հե­տապնդման մասին օրենքի նախա­գիծ, որպեսզի պաշտոնյաները քրե­ական պատասխանատվության են­թարկվեն, եթե նրանց ունեցվածքի դինամիկան չի համապատասխա­նում ստացած օրինական աշխատա­վարձին կամ եկամտին: Հնչում է բավական ուժեղ ու ազդեցիկ եւ, իհարկե, ողջունելի: Սակայն այդ ամենը ստվերում է մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի