Գազի ու երշիկի մարդը` կառավարությունում. Հրապարակ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունը հետեւողականորեն համալրում է «գազավիկներով»: Վերջին համալրումը եղավ երեկ’ ի դեմս Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նոր պետի’ Իշխան Կարապետյանի, որի նշանակման մասին մենք օրեր առաջ էինք գրել: Կարապետյանը ժամանակին զբաղեցնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ ղեկավարում էր Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը, իսկ հետո’ գազի ներտնային սպասարկմամբ զբաղվող «էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որի փայատերերից է նաեւ վարչապետը:
Իշխան Կարապետյանը ներկայումս մսամթերք արտադրող «Նաթֆուդ» ՓԲԸ տնօրենն է: Ընկերությունը թողարկում է «Բիելա», «Ֆերմա», «Նաթֆուդ էլիտ» ապրանքանիշերի մսամթերք: Ի դեպ, 2006-ին հիմնադրված «Նաթֆուդը» («Վալլետտա»-ի իրավահաջորդը) ժամանակին մեծածախ առեւտրի ձեռնարկություն էր, հայտնի էր «Սթար» սուպերմարկետների ցանցով, ռեստորան-սրճարաններով, «Պրիմեր» սուրճով, «Լանգուրա» հավի, ռուսական ձեթի, ձիթապտղի եւ այլ մթերքների ներկրմամբ:
Մոտ 2 տարի առաջ գործարար Ներսես Կոստանյանը’ «Կոստանդ» ՍՊԸ տնօրենը, մամուլում հանդես էր եկել սենսացիոն հրապարակմամբ, որում ներկայացրել էր «Նաթֆուղի» ստվերային գործունեության, գործընկերներին (այդ թվում եւ իրեն) «քցելու» պատմությունը: Հոդվածը վերնագրված էր. «Որոգայթ’ «նաթֆուդյան ձեւով»»:
Իսկ մոտ 1 ամիս առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանը «Կոստանղ» ՍՊԸ-ն ճանաչել է սնանկ: Սննդամթերքի անվտանգությունն ու դրա ապահովումը, որը թերեւս ամենա- խնդրահարույց ու խոցելի ոլորտներից է, այժմ վերապահվել է սննդամթերքի արտադրությամբ զբաղվող մարդու, որը շահագրգիռ անձ է այդ ոլորտում: Արդյհք նորանշա- նակ պաշտոնյան պատշաճ անաչառություն կկարողանա ցուցաբերել: