01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սկանդալային բացահայտումները սեւ ամպեր են կուտակում Սեյրան Օհանյանի գլխին. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի` նախապես պլանավորված մամուլի ասուլիսը երեկ չկայացավ: ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Վահե Պապոյանը երկու տարբսր գրություններով անհեթեթ պատճառաբանություններով մերժեց լրագրողների մուտքը ՔԿՀ: Այս որոշումը թերեւս 2 պատճառ ունի, նախ որ լրագ­րողները չտեսնեն Շիրխանյանին, որը հաշմանդամ է դարձել կալանավայրում եւ ինքնուրույն չի կարողանում քայլել, երկրորդ` Շիրխանյանը խոստացել էր ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյաևին մի քանի ուղերձ հղել:

Օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից: Պարզվում է քննությունն այնպես է ընթացել, որ իբրեւ հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Երբ առերեսում է եղել Վահան Շիրխանյանի եւ հայր Անտոնի միջեւ, ԱԱԾ քննիչը հարց է տվել հոգեւորականին, թե ով է այս ամենի հետեւում:

Ի պատասխան հայր Անտոնն ասել է, թե Սեյրան Օհանյանը: Շիրխանյանը բղավել է, թե ստում ես, ինչ կապ ունի նա: Քննիչը շարունակել է Դուք պետք է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել է`այո: Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգեւորականը «վալերյանկա» է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը’պատճառաբանելով, թե վատ է զգում, ապա նահանջել է` ասելով ոչ:

Բանն այն է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկա­կան միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը: Միությունը պլանավորում էր ունենալ 10 հա­զար անդամ` աշարհի տարբեր երկրներից: Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին սուր կախվեց:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ