21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Խաղի կանոն. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է.

ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը 2017թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ տարածք էր մուտք գործել իր ծառայողական  RANG ROVER մեքենայով։ Նշենք, որ շատ քիչ պաշտոնյաների է նման շքեղ հնարավորություն ընձեռվում։

ԱԺ-ում գործող անվտանգության կանոնների համաձայն ԱԺ մի շարք պաշտոնյաներից զատ ծառայողական մեքենայով տարածք մտնելու իրավունք ունեն Ազգային անվտանգության խորհողի անդամները, կաթողիկոսը,  Երևանի  քաղաքապետը, ՎՊ նախագահը։ Մնացած բոլոր դեպքերում ԱԺ նախագահն ինքն Է որոշում ում տալ նման արտոնություն, ում ոչ, և համապատասխանաբար արտոնյալ պաշտոնյաների մեքենաների պետհամարանիշները տրվում են ՀՀ ՊՊԾ ղեկավարին, որի ենթակայության տակ գտնվող ծառայողներն Էլ հսկում են ԱԺ մուտքերը։

Թե ինչով Էր Վ. Հարությունյանը արժանացել Գ. Սահակյանի այդ շնորհին, դժվար չէ կռահել` բիզնես ունեցող որ պաշտոնյան չի զգուշանա հարկային և մաքսային ծառայությունների ղեկավարից։ Հատկապես, որ Վ. Հարությունյանը առաջին անգամ մտնելով ԱԺ հայտարարեց. «Խաղի կանոն է փոխվել և այդ խաղի կանոնը ես եմ Ֆիքսում»։

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ