15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կադրային ջարդ ՊՆ-ում. Հայկական Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից: Հարցին ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասաց, որ դա իր անձնական որոշումն է եղել եւ չի ցանկանում մեկնաբանել: Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որոշման համաձայն: Ի դեպ, սոցցանցերում բավական աղմուկ էր բարձրացրել այն հանգամանքը, որ Օհանյանը խորհրդականի պաշտոնում նշանակել է ՁՈԻ-ում ծառայություն չանցած անձի:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ ՊՆ-ում դեռ շարունակվելու են կադրային փոփոխությունները: Հարցին Վիգեն Սարգսյանը կադրային ջա՞րդ է իրականացնում, աղբյուրը դրական պատասխան տվեց ասելով, պետք է սպասել փոփոխությունների:

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՊՆ լրատվական վարչության պետ է նշանակվել Գեւորգ Ալթունյանը, իսկ վարչության նախկին ղեկավար Վարդան Ավետիսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ