27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

1000 դրամը դարձնենք 10 000 . Առավոտ

Հիշո՞ւմ եք մի պատվարժան կին ժամանակին ասել էր. «Ինչի՞ համար հարկեր մուծեմ, որ դրանք գնան կազինոներում ծախսե՞ն»: Ասել, որ ասվածի մեջ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա, իհարկե սխալ կլիներ: Բայց եկեք համեմատենք երկու իրավիճակ. 1/ դու մուծում ես հարկերը, պահանջում ես, որ դրանք օգտագործվեն ըստ նպատակի, եւ որեւէ այլ հարաբերություն չես հաստատում իշխանությունների հետ,

2/ դու նորմալ չես մուծում հարկերը, վարձում ես լեզու գտնել իշխանությունների հետ, գուցե նաեւ քո չմուծած հարկերի մի մասը կանխիկ տալիս ես նույն իշխանավորներին: Ո՞րն է պետության համար ավելի վտանգավոր: Դրա համար ճիշտ մոտեցումը պետք է լինի` վճարիր եւ պահանջիր:

Ես իմ աշխատավարձից ամեն ամիս վճարելու եմ ոչ թե 1000, այլ 10 000 դրամ զոհված եւ վիրավոր զինվորների համար, հենց որ բացվի համապատասխան հիմնադրամ: Ի դեպ, իմ արած առաջարկներին ավելացնեմ մի տեխնիկական գաղափար եւս. հանգանակությանը մասնակցելու համար պետք է բավարար լինի, որ ես դիմում գրեմ իմ տնօրենի կամ հաշվապահի անունով, որ նրանք փոխանցեն այդ 10 հազարը համապատասխան հիմնադրամին, որպեսզի ես ամեն ամիս դրա վրա ժամանակ չկորցնեմ:

Դարձյալ կրկնեմ` այն պետք է գործի կամավոր: Ես պատրաստ եմ վճարել չունեւորների, հասարակական ակտիվիստների, ընտրությունների պատրաստվող քաղաքական գործիչների, ամեն ինչի մեջ դժգոհության առիթ փնտրողների փոխարեն:

Վստահ եմ, որ ինձ նման հազարավոր մարդիկ կան եւ կլինեն: Դա չի նշանակում, որ մենք ավելի շատ ենք վստահում իշխանություններին, քան քաղաքացիների վերը թվարկած կատեգորիաները: Բայց եթե առաջնորդվենք «բա որ գողանան» տրամաբանությամբ, ապա, ինչպես արդեն ասվեց, կարելի է հարկերն էլ չմուծել:

Դա, իհարկե, նշանակում է, որ որոշակի պայմանավորվածությունների է պետք գալ իշխանությունների հետ, այսինքն մեծացնել գողանալու հավանականությունը: Իսկ հարկերը մուծելով, հակառակը` լեզուս երկար կլինի:

Վերջերս լրագրող ընկերներիցս մեկին «բռնացրել էին» մի խումբ թոշակառուներ եւ ավանդական հարցերի շարքում հարցրել էին` «էս երկիրը երբ է երկիր դաոնալու»: Հարցրեցին, փրփրեցին, գոռգոռացին, իսկ հետո անցան փողոցի հակառակ մայթը: Ոչ թե 10 մետրի վրա գտնվող վերնանցումով, այլ բանուկ փողոցով` «մանեւրելով» ջղային ազդանշաններ տվող մեքենաների միջեւ:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ