15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բացի Վիգեն Սարգսյանից. Հայկական Ժամանակ

Նախարար Վիգեն Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է ՀՀԿ առաջիկա համագումարի ժամանակ անդամակցել ՀՀԿ-ին:
ՀՀԿ-ի համագումարը տեղի է ունենալու նոյեմբերի 26- ին:

Վիգեն Սարգսյանը ընդգծել է, որ մինչ այժմ երբեք չի եղել որևէ կուսակցության անդամ եւ նույնիսկ մինչ նախարար նշանակվելը, զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ներքին պարտավորվածություն չի ունեցել անդամակցել ՀՀԿ- ին:

Սակայն նախարարի պաշտոնը քաղաքական է եւ ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, ուստի ճիշտ է համարում ՀՀԿ-ին անդամակցելը: Կատակով հնչած հարցին, թե տեղյա՞կ է արդյոք’ ՀՀ վարչապետ, առայժմ անկուսակցական Կարեն Կարապետյանն է՞լ է անդամակցելու ՀՀԿ-ին, Վիգեն Սարգսյանը կատակով պատասխանեց’ «չգիտեմ»: Նախարարը «չգիտի», բայց բոլորը գիտեն, որ անդամակցելու է եւ հենց այդ նույն օրը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ