15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչ է կատարվում «Հանրայինում». Հրապարակ

Երեկ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից, իսկ նրա «Հարցազրույց» հաղորդաշարը փակվել է` նոյեմբերի 14-ից այլեւս եթեր չի հեռարձակվել:

«Ես այդ թիմի անդամ չեմ, ի՞նչ կա զարմանալու»,- երեկ իր հեռացումն այսպես է մեկնաբանել նա: Հեռացվել է նաեւ Զարուհի Ռշտունին, որը հեռուստատեսության հնաբնակներից մեկի` Սուրեն Ռշտունու դուստրն է եւ Հանրայինից հեռացած Գեւորգ Ալթունյանի սանիկը:

Քանի որ աշխատակազմին չեն պարզաբանել, թե ինչու են նրանք ազատվում, կոլեկտիվում դա բացատրել են նրանով, որ փորձում են կանխել ներքին ինֆորմացիայի արտահոսքը դեպի Ալթունյան: Թերթի տեղեկություններով` սա Հանրայինում սկսված կադրային ջարդի սկիզբն է, ամեն ինչ դեռ առջեւում է: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունում փոփոխություններն իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ալեքսան Հարությունյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ