05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա հիշեցնում է Լենին-Աթաթուրք դաշինքը` իր բոլոր հետեւանքներով. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

-Պարոն Շահնազարյան, ռուս-թուրքական հարաբե­րությունների կարծես թե հաշտեցման գնալը (թուր­քական կողմը շնորհակա­լություն հայտնեց Ղազախս – տանին եւ Ադրբեջանին Ռու­սաստանի հետ հարաբերու­թյունների կարգավորմանն աջակցելու համար) ի՞նչ ազ­դեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա:

-Չէի ասի, որ ազդեցությունը կլինի դրական: Լարվածությու­նը, որ ստեղծվել էր Ռուսաս­տանի եւ Թուրքիայի միջեւ` կապված ռուսական ռմբակո­ծիչի խոցման հետ, ես բազ­միցս ասել եմ, որ այդ լարվա­ծության մեջ շատ ավելի մեծ նշանակություն ունեն ոչ թե պետությունների միջեւ հակա­սությունները, այլ նախագահ­ների միջեւ անձնական հակա­սությունները:

Իրականում այս պետություններն ունեն ընդ­հանուր շահեր, եւ հատկապես վերջերս դրանք շատ ավելի ընդգծվեցին, երբ ըստ էության թե’ Ռուսաստանը, թե’ Թուրքի­ան հայտնվեցին ինչ-որ իմաս­տով բավական լուրջ միջազ­գային մեկուսացման մեջ: Այս­տեղից էլ արդեն նրանց ընդ­հանուր շահերը գերիշխեցին երկու Նախագահների անձնա­կան ամբիցիաների վրա:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի վրա. արդեն 100 տարի տեւող Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունը, որ սկսվել է 1620 թվականից, ձե- ւակերպվել է 1921թ. ռուս- թուրքական պայմանագրով, դրական ազդեցություն, չեմ կարծում, թե տարածաշրջանի վրա ունեցել է: Եվ հիմա, Ռու­սաստանին շատ պետք էր այս համագործակցությունը Թուր­քիայի հետ, հարաբերություն­ները, կարծում եմ, շատ արագ կվերականգնվեն, ոչ միայն առեւտրային, այլ առաջին հերթին հենց քաղաքական հարաբերությունները:

Ես բավական լուրջ վտանգ եմ տեսնում, որովհետեւ սա ինձ հիշեցնում է Լենին-Աթաթուրք դաշինքը իր հայտնի բոլոր հե­տեւանքներով, եւ հատկապես հիմա, Երբ Ռուսաստանը Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ բարեկամ պետություն է, Թուրքիայի կարգավիճակը, գիտենք, ըստ էության վերա­կանգնում է այն առանցքը, որ ընդհանուր շահեր ուներ` Մոսկվա-Բաքու-Անկարա առանց­քը:

Եվ այստեղից Հայաստանի իշխանությունները, կարծում Եմ, շատ լուրջ հետեւություններ պետք է անեն, որովհետեւ Մոսկվայի Եւ Անկարայի միջեւ այդ լարվածության ժամանակահատվածը Հայաստանի իշ­խանությունները չօգտագոր­ծեցին, ես մամուլով բազմիցս նշել եմ, որ դա բավական լուրջ մանեւրի հնարավորություններ էր ստեղծում Հայաստանի հա­մար, դա չօգտագործվեց:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ