Երբ կփոխվի վերնախավը. Առավոտ
Հնարավոր է արդյոք, որ ՀՀԿ-ն պարտվի ընտրություններով: Այդ հարցին միանշանակ պատասխան չկա: Նայած՝ ո՞ւմ ենք «ՀՀԿ» անվանով: Եթե նկատի ունենք Աշոտյանին, Շարմազանովին կամ Արտակ Զաքարյանին, ապա, այո, զուտ տեսականորեն բացառված չէ, որ այդ անուն-ագգանուններով մարդիկ այլեւս չլինեն խորհրդարանում: Բայց եթե խոսքն այն մասին է` արդյոք հնարավոր է, որ փոխվի իշխող նոմենկլատուրան, ապա ոչ, նման բան տեղի չի ունենա: Եթե նույնիսկ մեծամասնություն հավաքի որեւէ այլ կուսակցություն, դա միեւնույն է’ կլինի լայն իմաստով’ «ՀՀԿ» [«ՀՀՇ», «Կոմկուս»]:
Հայաստանում չկա «վերնախավերի փոփոխելիության» մեխանիզմ: Կան երկրներ, որտեղ դա տեղի է ունենում ոչ ժողովրդավարական ճանապարհով: Օրինակ` Չինաստանում այդ ոոտացիան կատարվում է «վերեւից» եւ, որպես կանոն, ուղեկցվում է գնդակահարություններով: Միացյալ Նահանգներում դա իրագործվում է ընտրական մեխանիզմներով` ճիշտ է, իմ կարծիքով, չափազանց անկատար, հնացած: Նրանք, ովքեր ԱՄՆ-ում «պատասխանատու» են այդ ոոտացիայի համար, գիտակցում են, որ ոչ Հիլարի Քլինթոնը շատ հաջող նախագահ կլինի, ոչ էլ, առավել եւս, Դոնալդ Թրամփը: Բայց ինչ արած’ ավանդույթներ են, որոնք առայժմ ոչ ոք չի ուզում խախտել:
Վրաստանում էլիտայի փոփոխությունը տեղի ունեցավ «վարդերի հեղափոխության» շնորհիվ, որն առայսօր ոգեշնչման աղբյուր է մեր’ հայաստանյան հեղափոխականների համար: Հաջողվե՞ց արդյոք նոր, ավելի ժամանակակից վերնախավ աճեցնել մեր հարեւաններին’ հավանաբար, ոչ ամբողջությամբ, երբ Արեւմուտքը Սաակաշվիլիից հետո փողերը պակասեցրեց, նոմենկլատուրան ավելի «ավանդական» դարձավ:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: