Թալանել են գեներալի որդուն. Առավոտ
«Առավոտի» տեղեկություններով ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված ՊՆ կապի զորքերի, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանի որդու
` Վեդիում գտնվող բնակարանից գողություն է կատարվել:
Մեր տեղեկություններով պաշտոնանկությունից մի քանի օր անց Մուրադյանը վաճառքի է հանել Վեդիում իր ունեցած-չունեցածը բնակարան, հողակտոր, մի բանի ավտոմեքենա: Վեդեցիների պնդմամբ Մուրադյանի ընտանիքը երբեք էլ աչքի չի ընկել շքեղ կամ ցոփ ապրելակերպով: Աչք շոյող միակ բանը, որը մատնանշում են տեղացիները, Մուրադյանի երեխաների ոչ սովորական ավտոմեքենաներն են:
Ի՞նչ պատճառով է Մուրադյանը վաճառքի հանել իր ունեցվածքը Հայաստանից հեռանալո՞ւ, թե՞ պետությանը պատճառած վնասը վերականգնելու
` հայտնի չէ, բայց գողերը, փաստորեն, հասկացել են, որ այդ բնակարանից ձեռնունայն դուրս չեն գա:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: