«Եղել է եւ եղելու է». Ժողովուրդ
Ինչպես հայտնի է` Արթուր Բաղդասարյանը, որը մինչեւ վերջերս հանդես էր գալիս որպես ՕԵԿ նախագահ, իսկ այժմ «Հայկական վերածնունդի» առաջնորդ, 2008-ին փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելուց հետո սրընթաց հարստացավ: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի, Սերժ Սարգս- յանի եւ ՀՅԴ-ի դաշինքը փաստացի դարձավ հաջորդած իրադարձությունների’Մարտի 1-ի քաղաքական դատավճիռը:
ՀՀ Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից թերթը փորձեց պարզել, թե ինչպես է ստացվում, որ իրենք խորհրդարանում հայտարարում են բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, սակայն իրենց առաջնորդը խոշոր գործարար է: հ պատասխան’տիկին Բիշարյանն ասաց. «Ձեր հարցադրումը, անկեղծ ասած, ծիծաղելի է: Արթուր Բաղդասարյանին այսպես համեմել որեւէ բիզնեսներով եւ այլն, անհաջող քայլ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը ինքը քաղաքական գործիչ եղել է, մնում է եւ լինելու է»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: