23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչն է սպանել կրթությունը. Առավոտ

«Առավոտի» հետ զրույցում ԿԳ Ըախարար Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ բուհերում եւ դպրոցներում աշխատավարձերը ցածր են, ինչը բացասաբար է անդրադաոնում կրթության որա­կի վրա: «Համալսարաններն ու դպրոցները իրենց ոչ հատուկ սոցիալական գործառույթ են իրականացնում, ինչը ուղղակիո­րեն հարվածում է կրթության որակին:

Չունենք դպրոց, որտեղ մեկ դրույքով ուսուցիչ աշխատի, եւ դրույքը կիսվում է երեթ-չորս հոգու միջեւ, համալսարաններում մեկ դրույքով աշխատող դա­սախոսներ համարյա չկան, ու դու մարդկանց չես կարոդ փո­ղոց «նետել», որովհետեւ աշխա­տանքից դուրս թողնելուց աոաջ մարդուն պետք է ապահովես վե­րաորակավորմանը ու գոնե որեւէ աշխատանքով: Եթե այդ հնարավորությունը չկա, կր­թական համակարգը ստիպված է իր վրա վերցնել շատ մեծ սոցիալական պատասխանատվու­թյուն:

Այս ամենի պատճառով քանակն ազդում է կրթական որակի վրա իջեցնում է աշխա­տավարձերը, հնարավորություն չի տալիս կրթության խորու­թյամբ ուսումնասիրության, բուհի դասախոսն էլ փոխանակ գիտու­թյամբ զբաղվելու` մի քանի տեղ «մսխում» է իր ուժերը, որպեսզի ժամերի քանակի մեջ կարողանա գոնե աշխատավարձի ինչ-որ մասսա ունե-նալ»,- փաստեց նախարարը: Նա հավելեց, որ այս ամենը սերտորեն կապված է մեր երկրի տնտեսական վիՃակի հետ, եւ ինչքան աշխատաշուկան բացվի, այնքան բուհերը հնարավորություն կունենան բեռնաթափվել սոցիալական բեռից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ