«Քֆուրներով» . Իրատես
Վերջին շրջանում մեր քաղաքական ուժերի արմատականությունը, ագրեսիվությունը, միմյանց չխնայելը, ամեն ինչի մեջ միայն վատը տեսնելու մղումը վտանգավոր են դառնում: Հայաստանում այսօր գրանցված է շուրջ 80 քաղաքական միավոր, սա նոնսենս է: Մենք պետք է գնանք դասական կուսակցությունների կայացման ճանապարհով, իսկ մնացած խմբակները, որ պետռեգիստրում 7000 դրամ են վճարում ու կուսակցություն են գրանցում, նոր ասելիք չեն բերում ու առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» ֆորմուլայով:
Մեզ նման երկրի համար, որն ունի դարաբաղյան հիմնախնդիր ու ամեն օր պատերազմի մեջ է, այսպիսի կոդերով քաղաքականություն կառուցողներին կուսակցություն հա
այնքան է հիասթափվել, որ մի բան է ուզում` թող հայհոյեն, որ սիրտս հովանա: Բայց հայհոյանքից արդյոք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե’ ոչ: Քաղաքական այդ խմբակները սպասարկում են հանրային այդ կեղծ պահանջը:
Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ: Բայց դա ինչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք
`երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվելո՞ւ է:
Վաղը հրավիրում ենք Ազատության հրապարակ իշխանափոխության, լինելո՞ւ է: Որպես նախկին լրագրող էլ պիտի ասեմ, որ, ցավոք, մեր ընդդիմությունը միշտ պարտվել է: ՈՒնենք մի իշխանություն, որն ամեն գնով պահում է իշխանությունը: Փողոցի պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել:
Մանրամասենրին ծանոթացեք թերթի այս համարում: