26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Կարեն Կարապետյանը պայման է դրել. Հրապարակ

«Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարեց, որ ներկայացնելու է երկրի զարգացման ծրագիր` բաղկացած 2 փուլից: Առաջինը հնարավոր փոփոխություններին կվերաբերի, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ, երկրորդը հեռանկարային զարգացման տեսլականը կլինի: Մենք տեղեկացանք նաև, որ համաձայնելուց առաջ նա որոշ պայմաններ է առաջ քաշել: Նախ գործողությունների որոշակի ազատություն քաղաքականություն, ծրագրերի և կադրերի առումով:Նրան […]

Թարսի պես. Հայկական ժամանակ

«Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելու դեռ պաշտոնապես չարձանագրված որոշումը ամենամեծ մտավախությունները առաջացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Դրանք պայմանավորված են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով։ Խնդիրն այն է, որ մինչև հոկտեմբերի 1-ը 2017 թ. պետական բյուջեի նախագիծը հիմնականում պետք է պատրաստ լինի։ Բյուջեի բովանդակությունը, պատկերավոր ասած, հարմարեցված է արդեն նախկին կառավարության «ճաշակին»։ Սակայն իրական են սպասումները, որ […]

Փակ հանդիպում Ազգային ժողովում. Հայկական ժամանակ

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար֊նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը փակ հանդիպման Է հրավիրել խորորդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին՝ մի շարք հարցերի շուրջ բանակցելու համար։ Հանդիպումը տեղի Է ունենալու այսօր առավոտյան Աժ-ում, և ենթադրվում է, որ համաձայնություններ պետք Է ձեռք բերվեն 2017թ. խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ։ Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների շուրջ իշխանության […]

Կարմիր գիծը` շորթիչ. Իրատես

Քաղաքացի Զ.-ն, անկեղծ ասած, մի քիչ ցրված մարդ է։ Օրերս նա 1 ժամ կայանվեց Կորյունի փողոցում, «պոնչիկանոցի» հատվածում։ Քաղաքացի Զ-ն շտապում էր։ Նա ՏМՏ–ով բարեխղճորեն փոխանցում է կայանման համար նախատեսված 100 դրամ վարձը:  Գումարը տեղ չի հասնում։ Պատասխանն անվարան էր. «Հարգելի վարորդ, Դուք ուղարկել եք սխալ ֆորմատի համարանիշ»։ Վարորդը կրկին 100 դրամ է փոխանցում: Պատասխանը նույն էր, ուղարկվել Է […]

Ողջ ճշմարտությունը. Առավոտ

Երբ 1996 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ճշմամբ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրեց վարչապետ Հրանտ Բագրատյանին հրաժարական տալ, ընդդիմադիրներն ասացին. «Վարչապետի կամ կառավարության հրաժարականով ոչ մի հարց չի լուծվի, երկրում ստեղծված օրհասական վիճակի հաճար պատասխանատու է նախագահը։ Այ, եթե նա՛ հրաժարական տա, մեր բոլոր խնդիրները կլուծվեն»։ Դրանից մոտ մեկուկես տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, […]

Առանց «թալանչու» իմիջի. Հրապարակ

Հովիկ Աբրահամյան վարչապետի ժամանակն ավարտվեց։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն հույսերի ու սպասումների մւսսին, որ կային նրա նշանակման նւսխօրեին։ Գուցե նաեւ ժամանակը չէ քննարկելու նրա՝ վարչապետի պաշտոնում ձեռքբերումներն ու ձախողումները, դրանց բուն պատճառները։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, իսկ պատմությունը կգնահատի բոլորի դերն ու նշանակությունը։ Բարոյականության տարրական կանոններ կան, որ արժե այս օրերին հիշել՝ հեռացողի ետեւից չչարախոսելու, նոր եկողին ժամանակից շուտ չփնովելու […]

Սեյրանը քաղաքացիներին հավաքագրել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ աշխատելու համար. Ժողովուրդ

Այս տարվա հունվարի 31-ին գրել էինք, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապէս հետաքրքրվել էին ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով։ «ժողովուրդ»–ը պարզեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ չորս քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք էին հաղորդել։ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանությյան գործն ուղարկել էր Կենտրոն եւ […]

Նոր սցենար. Հայկական Ժամանակ

Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն կառավարությունում ընթացող փոփոխություններից հետո իշխանությունները ձեռնամուխ կլինեն Գագիկ Ծառուկյանին նորից քաղաքականություն եւ հարազատ ԲՀԿ վերադարձնելու գործին։ Հիշեցնենք, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է այն տեսքով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածթքային կառույցներին հրահանգվել է հերթով Ծառուկյանին վերադարձնելու մասին հայտարարություններ անել։ Իշխանությունները մտադիր են ԲՀԿ նախկին ղեկավարին վերադարձնել, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին նա կրկին առաջնորդի […]

Նոր գլխավոր դատախազը. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով ՀՀ նոր գլխավոր դատախազը լինելու է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Վհրջինս, հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հեստ օգոստոսի 4-ին նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն օրն էլ, սակայն, նա ազատվեց այդ պաշտոնից։ Փոխարենը (պաշտոնակատար նշանակվեց գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Արմեն Հարությունյանը։ Բանն այն է, որ Արթուր Դավթյանին նշանակելիս մոռացել էին Դատախազության մասին օրենքի […]

Գաղտնի ինֆորմացիա ունի Սերժ Սարգսյանին փոխանցելու. Հրապարակ

Սեպտեմբերի 1-ից՝ 7 օր, հացադուլի մեջ է ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը, որը նման պատժի արժանացավ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար։ Նա արդեն 20 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է եւ օգոստոսին դիմել է վաղաժամկետ ազատման համար՝ հուսալով, որ տույժեր չունի, 2 խրախուսանք ունի, մերժելու պատճառներ չկան, բայց վարչակազմը 1 տարով հետաձգել է հարցի քննարկումը։ Տեր-Սահակյանի հացադուլի մյուս պահանջն է՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի