11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ողջ ճշմարտությունը. Առավոտ

Երբ 1996 թվականին Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի ճշմամբ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարկադրեց վարչապետ Հրանտ Բագրատյանին հրաժարական տալ, ընդդիմադիրներն ասացին.

«Վարչապետի կամ կառավարության հրաժարականով ոչ մի հարց չի լուծվի, երկրում ստեղծված օրհասական վիճակի հաճար պատասխանատու է նախագահը։ Այ, եթե նա՛ հրաժարական տա, մեր բոլոր խնդիրները կլուծվեն»։ Դրանից մոտ մեկուկես տարի անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բայց ասել, որ այդպիսով որեւէ կարեւոր պետական խնդիր լուծվել է, մեծ չափազանցություն կլիներ ՝ խնդիրները, կարծում եմ, խորացել են։ Բայց ընդդիմության արձագանքը կառավարության փոփոխությանը ստանդարտ է, այն չի փոխվում արդեն առնվազն 20 տարի։

Ճշմարտության հատիկ այստեղ, իհարկե, կա՝ վարչապետը, որքան էլ օժտված լինի զանազան անձնական բարեմասնություններով, չի կարող փոխել իրավիճակը։ Ողջ ճշմարտությունը, սակայն, այն է, որ մի կողմից մենք արդարացիորեն որեւէ ակնկալիք չունենալով վարչապետի կամ նախարարների փոփոխությունից՝ կարծում ենք, որ այս երկրում ամեն ինչ կախված է նախագահից, եւ բավարար է գա «ազզասեր մեկը, եւ նա կհանձնարարի բոլոր պաշտոնյաներին չգողանալ, բոլոր գործարարներին  հարկեր մուծել, ադրբեջանցիներին չկրակել, ռուսներին՝ մեզ հարգել եւ այլն, որից հետո ժողովուրդը կապրի գոհ եւ երջանիկ։

Նման սպասումներով ապրելն ու մշտապես հիասթափվելն ունի մեկ այլընտրանք ՝ պահանջել սկզբից ինքդ քեզնից, այնուհետեւ քո մտերիմներից, իսկ հետո նաեւ պետական պւսշտոնյաներից ՝ ընդհուպ մինչեւ նախարարները, վարչապետը եւ նախագահը` համապատասխանել բարոյական եւ պետական որոշակի չափանիշներին։

Եթե ես դրանց մեջ չեն տեղավորվում, եթե ես ինքս համեստ չեմ, շահամոլ եմ, խաբեբա եմ, ապա իրավունք չունեն նույնը պահանջելու ուրիշներից, մասնավորապես, իշխանավորներից ՝ զուտ այն պատճառով, որ ես «ժողովուրդ» են, իսկ նրանք «շեֆեր» են։ Թե չէ՝ ստացվում է՝ «սրանք գոդանում են, թողեք` մենք էլ գողանանք»։

Այլ հարց է, թե ինչ ենք մենք հասկանում «բարոյական եւ պետական չափանիշներ» ասելով։ Այդ «պարամետրերը» մեզ համար մինչեւ վերջ հստակ չեն։ Այդ չափանիշների մեջ մտնո՞ւմ են, օրինակ, «Գազպրոմի» հետ կապված բիզնեսները։ Ես իսկապես չգիտեմ այդ հարցերի պատասխանը, արդյո՞ք այստեղ շահերի բախում չի առաջանում։ Արդյո՞ք այլ երկրի պետական, «համակարգաստեղծ» բիզնեսի եւ, հետեւաբար, պետական շահերի հետ փոխկապակցված լինելը չի խանգարում  կատարել վարչապետի պարտականությունները:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ