28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Անմարդկային պայմաններ են ստեղծվել Երևանում. Հայկական ժամանակ

Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով ուղևորափոխադրում իրականացնող երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել։ «Հայկական ժամանակին» փոխանցված լուսանկարները փաստում են, որ երթուղայիններում ապակիներն ու դռները մինչև մեկ սանտիմետր հաստությամբ սառույցով են պատված։ Ուղևորները մեծ դժվարությամբ են կողմնորոշվում, թե քաղաքի, որ մասում են, քանի որ պատուհաններից այն կողմ տեսանելիությունը շատ ցածր է, դրան էլ գումարվում է երթուղայիններում օդի […]

Ստեփան Դեմիրճյանը կհեռանա՞. Ժամանակ

«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի եւ ՀԱԿ-ի միջեւ համագործակցությունը դադարի: Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար: Ստեփան Դեմիրճյանը հնարավոր է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ: Վերջնական որոշում դեռեւս չկա, […]

Ծանր մարտեր. Հրապարակ

«Մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը մինչեւ շաբաթվա վերջ կհայտարարի` իր վերադառնալու-չվերադառնալու մասին: Չնայած ԲՀԿ-ում պնդում են` գալու է, Ծառուկյանը գտնում է, որ կվերադառնա մեկ պայմանով, եթե զգա, որ իր կարիքը երկրի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, եւ գալու է` «բան փոխելու»: Այնուհանդերձ, վերջին օրերին հաճախացել են պնդումները, որ նրա որոշումը կլինի չվերադառնալու օգտին: Ասում […]

Ինչպես են փոխհատուցել Սուրիկ Խաչատրյանին. ՀԺ

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սասուն Խաչատրյանը, նշանակվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն: Մեր այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից, նշելով որ նորանշանակ տնօրենն իր լիազորությունները պաշտոնապես կստանձնի հաջորդ շաբաթվա սկզբին: Երեւան ՋԷԿ-ի արդեն նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը, ըստ պաշտոնական մեկնաբանության, ազատվել է սեփական դիմումի համաձայն:  Նշենք, որ Սասուն Խաչատրյանը «Խաչատրյան եղբայրներ» […]

Որտե՞ղ է Ամանորն անցկացրել քաղաքական էլիտան. Հրապարակ

«Քաղաքական էլիտան Ամանորն անց է կացրել դրսում: Դուբայում է եղել ԲՀԿ վերնախավը։ Երբեմնի կուսմրցակիցներ Մանուկյան Աբոն եւ Նաիրա Զոհրաբյանը Շարժայում արեւահարվել են՝ «ոտուգլուխ»: Հովիկ Արգամիչն եղել է Բեռլինում: Սերժ Սարգսյանը հունվարի 3-ին մեկնել է Ծաղկաձոր, 4-ին` իր ֆինանսական «հովանավոր» Քլոսի՝ Աշոտ Արսենյանի ուղեկցությամբ` Բադեն-Բադեն:  Միակ մարդը, որ երկրից դուրս չի եկել վարչապետն է»: Մանրամասները՝ թերթի […]

Օհանյանի ու Օսկանյանի դաշինքը կկայանա՞. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջնորդությամբ դաշինքը կարող է չկայանալ։ Օրերս նախկին երկու պաշտոնյաները հանդիպել են Գագիկ Ծառուկյանին ընտրություններին դաշինքով մասնակցելու առաջարկով։ Ծառուկյանին հանդիպել են նաեւ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։ Քաղաքականություն վերադառնալու մասին Ծառուկյանի հայտարարությունը, ըստ ամենայնի, կհնչի այս շաբաթ։ […]

Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը չեն լինելու ՀՀԿ ցուցակում. Ժամանակ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստանում 5 տարի մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում հայտնվելու եւ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար: Առկա իրավական հիմքերը շատ թույլ են, եւ Կարեն Կարապետյանը կտրականապես հրաժարվել է որեւէ կեղծ տեղեկանքով պատգամավոր առաջադրվելու մտքից: Նա պատրաստակամություն է հայտնել ամբողջ քարոզարշավի […]

Դաբրո է փնտրում. Հայակական ժամանակ

ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը փորձում է ընդգրկվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում եւ առաջադրվել Արարատի մարզում: Նա 2012թ. պատգամավոր է դարձել նույն մարզի թիվ 16 ընտրատարածքից (Մասիսի ենթաշրջան) մեծամասնական ընտրակարգով: Մուրադյանը երեկ մեր զրույցում ասաց, որ հիվանդ է եւ ընտրություններին մասնակցելու համար դեռ քննարկումներ չի ունեցել: Խնդիրն այն է, որ Արարատի մարզից ցանկանում են առաջադրվել նաեւ Հովիկ […]

Բարդ ժամանակներ են սպասվում. Առավոտ

ՔաղաքագետՏիգրան Աբրահամյանը երկրորդում է նախագահին: -Ապրիլյան քառօրյա պատե­րազմը էականորեն փոխեց իրադրությունը ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարների մասով: Ապրիլից մինչ օրս էլ սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է: Բաքուն շարունակում է խուսափել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատա­րումից: Եթե փորձենք ամփոփել` 2016-ին ի՞նչ արդյունքներ ամ­րագրեցին հայկական եւ ադրբե­ջանական կողմերն իրենց հա­մար ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: -2016-ի ապրիլին […]

Աղմկահարույց ձերբակալություններ. Իրավունք

Աղմկահարույց ձերբակալության մասին տեղեկացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը: Այսպես` ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվհետախուզական միջոցառումների արդյունքում «Կաշառք սաասալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ աշխա­տանքի եւ սոցիալական հարցերի նախա­րարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակա­լության պետ U.U.-ն եւ նույն գործակալու­թյան վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն»: Իմաստը հետեւյալում է. գործնականում ողջ համակարգով մեկ քաղաքացիներին օրենքով նախատես­ված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց նրանցից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի